27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իշխանության մոտ «ընդդիմություն» աշխատելու ցավոտ հետևանքները․ Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իշխանության մոտ «ընդդիմություն» աշխատելու ցավոտ հետևանքները

ԱԺ-ում քաղաքական օրակարգ չկա ու չի էլ կարող լինել: ԱԺ-ում ընդդիմություն չկա ու չի էլ կարող լինել ու անգամ էն փաստը, որ վերոգրյալ արձանագրումներն էսօր արվել են ուղղակի ԱԺ «ընդդիմադիր» ֆռակցիայից դուրս եկող պատգամավորի կողմից միևնույն է կրկին ԱԺ-ն քաղաքական մարմին չեն դարձնում:

Այսօրվա իշխանություններին իրական ընդդիմադիր ուժերը արտախորհրդարանական ուժերն են ու ինչ-որ պահից երևի ԲՀԿ-ն կդառնա ընդդիմադիր:

Հ.Գ. 1. ՀՀԿ-ի իշխանության տարիներին մի նմանատիպ «ընդդիմադիր» ֆռակցիա կար կոչվում էր ՕԵԿ ու էս ֆռակցիայից դուրս եկած բոլոր պատգամավորներն, անգամ դուրս գալուց հետո, չդադարեցին մնալ ՕԵԿ-ի նախկին պատգամավոր:

Հ.Գ.2. Բայց էս վիճակի բոցն էն ա, որ մարդը մի երկաաաաաար տեքստ ա գրել, որտեղ ամեն տառով ու տողով քննադատում ա իշխանություններին, բայց տեքստի վերջում դուրս գալու հայտ ա ներկայացնում «ընդդիմադիր» ֆռակցիայից: Ասենք ո՞նց էլի: Ու դրանից ես մենակ մի բան կարող եմ հասկանալ` էդ ֆռակցիան երբեք ընդդիմադիր չի եղել ու չի էլ կարող լինել, իսկ էդ պատգամավորը…. կարդացեք առաջին Հ.Գ.-ն»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ