07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

6-րդ հարկից ընկած երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր 6-րդ հարկից ընկած և Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված 2.5 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։

Հիվանդանոցի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը, մանկահասակ երեխան տղա է, ունի զուգակցված վնասվածքներ՝ գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածք։ Այս պահին երեխան միացված է արհեստական շնչառության սարքին, գտնվում է անգիտակից վիճակում։

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ին տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տ երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ