16 Ապրիլի, Ուրբաթ, 2021
KFC

Կրակոցներ Երեւանում

pExd5izyjKB2vt33eJyesjh6SD

Սեպտեմբերի 4-ին, կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 34 շենքի բակում կրակոցներ են հնչել: Նշված վայրից հրազենային վնասվածքներով Աստղիկ բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի գլխավորությամբ: 

Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վրաչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գարեգին Հովհաննիսյանի, նույն բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արսեն Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հարություն Միքայելյանի, Հենրիկ Քարդաշյանի և ավագ քննիչ Ալլա Հովակիմյանի գլխավորությամբ: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ