21 Սեպտեմբերի, Saturday, 2019
KFC

«Սպիտակները կարծում են, թե նրանք սևերից լավն են». Լիլիան Թյուրամ

Լիլիան-Թյուրամը՝-ռասիզմի-մասին.-«Սպիտակները-կարծում-են-թե-նրանք-սևերից-լավն-են»

Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Լիլիան Թյուրամը խոսել է եվրոպական և հատկապես իտալական ֆուտբոլում ռասիզմի խնդրի վերաբերյալ:, հաղորդում է vnews.am-ը:

«Ի՞նչ կարող են երկրպագուները սովորել մի բանից, որի մասին շատ խոսվում է, բայց գործ չի արվում: Սովորեցնելու համար հարկավոր է որոշումներ կայացնել ու այդ ուղղությամբ աշխատանքներ տանել: Եթե գործնականում ոչինչ չի արվում, նշանակում է՝ հնարավորություն է տրվում վարվելու այնպես, ինչպես արվում է մինչև այժմ:

Ակնհայտ է, որ ակումբների ղեկավարների համար ռասիզմն այս պահին լուրջ խնդիր չի դիտարկվում: Շատ մարդիկ կան, որոնք խոսում են փոփոխությունների անհրաժեշտության մասին, սակայն քայլեր չեն ձեռնարկում: Իմ կարծիքով՝ այն մարդիկ, որոնք ոչ մի քայլ չեն անում ռասիստական խտրականության դեմ, ինքնըստինքյան հակամետ են լինում դրան: Հնարավոր է՝ իմ խոսքերը նյարդայնացնեն ոմանց, սակայն իսկապես այդպես եմ մտածում:

Եթե մտածում ենք ինչ-որ բանի մասին, ապա այն իրականացնելու համար քայլերն անխուսափելի են: Ֆրանսիայում, օրինակ, գլխավոր մրցավարները դադարեցնում են խաղը, երբ տրիբունաներում ռասիստական դրսևորում են նկատում: Եթե խաղերը դադարեցվեն, ու ֆուտբոլիստները ճանապարհվեն հանդերձարան, երկրպագուներն ամեն ինչ կհասկանան: Ես նման կոշտ դիրքորոշում Իտալիայում չեմ տեսել:

Եթե խոսքը վերաբերում է ռասիզմին, պետք է հասկանալ, որ ֆուտբոլն ու ռասիզմը չպետք է աղերսվեն: Այնուամենայնիվ, ռասիզմն առկա է իտալական, ֆրանսիական ու եվրոպական մշակույթներում: Սա հիմնականում վերաբերում է սպիտակների մշակույթին: Նրանք որոշել են, որ իրենք սևերից լավն են ու սևերի հետ կարող են անել այն, ինչ հարմար է: Ցավոք, սա դարերից է եկել: Հեշտ չէ մշակույթ փոխելը:

Ի վերջո բոլորիս համար սա մեծ խնդիր է: Մենք՝ բոլորս, խոսում ենք այս թեմայից: Տասնամյակներ առաջ էլ են խոսել, սակայն եթե խնդիրը մինչև այժմ արդիական է, ապա քայլեր չեն կատարվել՝ լուծում գտնելու համար:

Վերջերս Պոգբայի հասցեին Անգլիայում ռասիստական արտահայտություններ եղան: Մի մարզիչ ասաց, որ լրատվամիջոցները պետք է շատ խոսեն այս թեմայի մասին, սակայն նույն մարզիչը դեմ արտահայտվեց ռասիստական արտահայտությունների ժամանակ հանդիպումները դադարեցնելու մտքին: Մենք ինչ-որ բան պետք է անենք, բայց չենք անում, իսկ ռասիստները մտածում են, այդպիսով, որ իրենք ճիշտ են»,- Corriere dello Sport-ը փոխանցում է Թյուրամի խոսքը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ