17 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2019
KFC

Լուրջ ցնցումներ են սկսվել: Յուրաքանչյուրը «ժերտվա» կդառնա. Փաստ

TM_0291

թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Ամուլսարի հանքի շահագործման հարցով քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու առիթով կոմիտեում սպասվող զարգացումների վերաբերյալ։

Տեղեկությունների համաձայն, քննչական կոմիտեի վրա Ամուլսարի «բազարը» ջարդելուց հետո, քննչականում լուրջ ցնցումներ են սկսվել։ Գաղտնիք չէ, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում ՔԿ-ն հատկապես «նստած» է նախկին իշխանավորների գործերի վրա, որոնց մեծ մասը՝ քաղաքական որոշումների արդյունքում:

Կոմիտեում գիտակցում են՝ բացի նրանից, որ հետագայում իշխանության փոփոխության դեպքում իրենք են դառնալու քավության նոխազ, նաև իրենցից յուրաքանչյուրը կարող է «ժերտվա» դառնալ՝ իշխանությունների քաղաքական ամբիցիաների պատճառով, ինչի արդյունքում կդառնան (կամ դարձել են) համակարգի «զոհը»։

Եվ ահա, թերթի՝ քննչականի աղբյուրի փոխանցմամբ, կոմիտեում կադրային որոշակի արտահոսք է սպասվում. կա տեղեկատվություն, որ իր պաշտոնին հնարավոր է հրաժեշտ տա նաև ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ