19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արմեն Գեւորգյանը դատի է տվել իշխանական պատգամավորներին

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի և Մուշեղ Շուշանյանի դեմ:

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Արմեն Գևորգյանը պատասխանողներից պահանջում է հերքել վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները, հրապարակային ներողություն խնդրեն, ինչպես նաև փոխհատուցեն:

Հայցադիմումը դատարանում մուտք է գործել սեպտեմբերի 2-ին: Այն մակագրվել է Երեւան քաղաքի դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին:

Արուսյակ Ջուլհակյանը և Մուշեղ Շուշանյանը օգոստոսի 7-ի ասուլիսի ժամանակ մի շարք մեղադրանքներ են հնչեցրել Արմեն Գևորգյանի հասցեին, որը, ենթադրաբար, դատական հայցը ներկայացնելու պատճառ է հանդիսացել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ