26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այս ամենն արդեն ծիծաղելի էլ չէ, արդեն ձգտում է ողբերգության: Ո՞վ է վարչապետի սիրելի ֆեյքը. Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին սկսել են գայթակղել ֆեյքնյուզերն ու ֆեյք էջերից տարածվող տեսանյութերը։ Ու արդեն որերորդ դեպքն է՝ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջով ֆեյք էջից տարածվող տեսանյութով է կիսվում։ Երեկվանից համացանցն այդ մասին է խոսում, որ վարչապետը բան ու գործը թողել, հավանաբար մոռացած, որ ինքը երկրի թիվ մեկ դեմքն է՝ դրանից բխող լրջությամբ և պատասխանատվությամբ, ինչ-որ անհեթեթ տեսանյութեր է տարածում, որտեղ իրեն են գովում։

Խոսքը, այս դեպքում, ինչ-որ անհայտ Perfect TV յութուբյան ֆեյք էջով տարածված տեսանյութի մասին է, որը վերնագրված է այսպես․ «Նիկոլի ազնիվ և հզոր պայքարը (սկիզբը հեռացվել է «Ա1+»-ի պահանջով) ԲԱՑԱՌԻԿ Տեսանյութ ՇՏԱՊ ԴԻՏԵԼ»։

Եվ սա իր էջով մեծ ոգևորությամբ տարածել է անձամբ ինքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ տեսանյութում նրա ելույթների հատվածներն են, որոնք մոնտաժված ու իրար են կպցրած Փաշինյանին ձեռնտու, նրան դրական լույսի ներքո ներկայացնող տարբերակով։ Փաշինյանն էլ իր հերթին այս տեսանյութի վերևում ավելացրել է․ «Ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու. մի փոքր ժամանակագրություն»։ Սա իր ելույթներից վերցված արտահայտություն է, որը տեղ է գտել այդ տեսանյութում։

Այս ամենն արդեն ծիծաղելի էլ չէ, արդեն ձգտում է ողբերգության, երբ երկրի ղեկավարի բան ու գործը մնացել է ֆեյսբուքում ֆեյք էջերից տարօրինակ տեսանյութեր տարածելը։ Իսկ ո՞վ է պատրաստում այս տեսանյութերը, ո՞վ է նման ծառայություն մատուցում վարչապետին։ Թերթը պարզել է, որ վերոնշյալ Perfect TV էջի հետևում մի երիտասարդ է կանգնած, որն իր տանից սիրողական մակարդակով նման «նիկոլապաշտ» տեսանյութեր է պատրաստում և տարածում։

Արդյոք կառավարությունը կամ անձամբ Փաշինյա՞նն է պահում, անգամ ֆինանսավորում այս տղային, դժվար է ասել, բայց թերթի տեղեկություններով՝ նրա ֆինանսական վիճակը վերջին շրջանում բարելավվել է, անգամ հասցրել է ստացած եկամուտով մեքենա գնել։ Ու քանի որ սա առաջին դեպքը չէ, որ Նիկոլ Փաշինյանն այս տղայի ֆեյք էջի նյութերն է տարածում, կարող ենք ենթադրել, որ այն վարչապետի ամենասիրելի ֆեյքն է։

Հ․Գ․ Այս ամենում տարօրինակն ու զավեշտալին այն է, որ ֆեյքնյուզի դեմ պայքարող Փաշինյանն ու իր թիմը այսօր ոգևորված ֆեյքնյուզ են տարածում և պրոպագանդում։ Սա խոսում է երկրի ղեկավարի ու նորօրյա իշխանության լրջության աստիճանի մասին, անհետևողականության, սեփական խոսքը չարժևորելու մասին, էլ չենք խոսում PR-ի նշաձողն իջեցնելու։ 

Հավելենք նաև, որ տեղեկություններ են շրջանառվում, որ կառավարության Տեղեկատվական վերլուծական կենտրոն ՊՈԱԿ-ն էլ իր հերթին է «ֆեյքերի ֆաբրիկա» աշխատեցնում, որ վարչապետին գովազդեն ու նրան քննադատողներին հակադարձեն»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ