17 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2019
KFC

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ատում է արցախյան խնդիրը. Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայան 2

Մարգարիտ Եսայանը գրում է.

«Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է: Փառք Արցախի հերոսական ժողովրդին: Փառք միասնական եւ հաղթանակած հայ ժողովրդին»,- Փաշինյան Նիկոլ 2․08․2019 թվական, ֆեյսբուքի էջ

Արցախի, ինչո՞ւ ոչ, Հայաստանի համար այս կարեւոր, պատմական, հերոսական օրը ՀՀ բոլոր ժամանակների ամենաշատախոս եւ ամենալայվոտ ղեկավարը հենց այսպես է շնորհավորել Արցախի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձը։ Եվ սա այլեւս ծիծաղելի չէ, սա արդեն դառնում է վտանգավոր։ Ամեն օր, իր ամեն հայտարարության եւ ելույթի մեջ այս անձը չի թաքցնում իր ընդգծված վերաբերմունքը Արցախի, արցախցու եւ արցախյան խնդրի հանդեպ, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ատում է արցախյան խնդիրը, ակնհայտ է, որ այս հարցը նրա կոկորդին է մնացել եւ այլեւս շնչահեղձ լինելու չափ նրան խանգարում է։

Սա անգամ սիրողական մակարդակի հայտարարություն չէ, սա , կրկնում եմ, շատ վտանգավոր, տողատակերով խոսք է, կծիկ, որի ծայրը արդեն կամաց-կամաց բացվում է… Եվ անգամ չեմ ուզում ասել՝ տղա ջան, Արցախը ինքնորոշվել է միջազգային բոլոր նորմերին համահունչ, անկախացել է միջազգային բոլոր նորմերին համահունչ եւ, ապա միայն, ազերիների կողմից պարտադրված պատերազմում հաղթելով, իր անկախությունը նաեւ զենքով է կռել ու ամրացրել, հիմա դու էս ի՞նչ նեյնիմ ես գրում…

Չեմ էլ ուզում շարունակել, զայրույթս շատ մեծ է…

Բա, որ ասում եմ դու ոչ Արցախն ես ճանաչում, ոչ արցախցուն, ոչ էլ պատմություն գիտես, նեղանում ես , հիմա հասկանում եմ, թե ինչու քո դպրոց այցիդ ընթացքում պատմության կաբինետ չմտար, դու վախենում ես պատմությունից…»:

 

 
 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ