17 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

ԱԻՆ-ը հայտնում է Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով զոհված ու վիրավոր ՀՀ քաղաքացիների անունները

collage.thumb

 

Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 18 հայ, որից 2-ը մահացել են։ Վրաստանի տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 7 քաղաքացի, որից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ը՝ բավարար։ Նրանցից 9-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։ Առողջապահության նախարարությունը շարունակում է կապի մեջ լինել վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:

ՀՀ ԱԻՆ-ը հայտնել է Վրաստանում ավտովթարի հետևանքով զոհերի ու վիրավորների անունները:

Զոհվել է ՀՀ երկու քաղաքացի (Գրետա Ա., ծնված 1966 թ. և Մարտա Ս., ծնված 1991 թ.):

Տուժած ՀՀ քաղաքացիներից 7-ը (Լենա Մ., Գայանե Բ., Տաթևիկ Գ., Լաուրա Խ., Հասմիկ Ա., Անուշ Մ., Մերի Մ.) հոսպիտալացվել են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» ԲԿ, 3-ը՝ (Աննա Ա., Վարդան Հ., Ազատ Ա.) «Պինեո» ԲԿ, մյուս 3-ը՝ (Լիլիա Խ., Զավեն Խ., Լաուրա Ս.) «Պատրիարքներ» ԲԿ, ևս 3-ը՝ (Դավիթ Ք., Կարեն Ք. և Գառնիկ Գ.) «Արամյանց» ԲԿ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ