26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այժմ մենք ունենք ազգային թիմ, որով իրավամբ կարող ենք հպարտանալ. Սամվել Կարապետյան

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը երեկ կայացած «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» հանդիպումից հետո, որում «Արարատ-Արմենիան» զիջել է «Դյուդելանժին» և դուրս մնացել հետագա մրցապայքարից, հանդես է եկել հայտարարությամբ:

 

Այն ներկայացնում ենք ստորև.

«Չնայած նրան, որ հաղթանակի համար մեզ չհերիքեց մեկ խփված գոլ, թիմն իրեն դրսևորեց բարձրագույն մակարդակով, ցուցադրեց իրական համախբվածություն և համառություն: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել խաղացողներին ու մարզչական կազմին՝ պայքարի և հաղթելու կամքի համար: Դա արժանապատիվ խաղ էր:

Իմ առանձնահատուկ երախտագիտությունը բազմաթիվ երկրպագուներին, որոնք աջակցեցին մեր ֆուտբոլիստներին և մեր ամբողջ երկրին: Այժմ մենք ունենք ազգային թիմ, որով իրավամբ կարող ենք հպարտանալ: Վստահ եմ, որ ակումբին առաջիկայում դեռ շատ նոր բարձր նվաճումներ են սպասվում»:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» երեկ կայացած հանդիպման ժամանակ զիջել է «Դյուդելանժին» և հանդես չի գա Եվրոպա լիգայի խաղարկության 2019/20 թթ. մրցաշրջանի խմբային փուլում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ