26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օրենքը պահեք, որ, երբ հպարտ քաղաքացիների վրա գիշերով «հեղափոխականները» հարձակվեն դիմելու տեղ ունենանք

Հարգելի պարոն վարչապետ, երբ ասում եք, որ «հանցագործը պետք է նստի բանտում», արդյո՞ք դա բոլոր հանցագործներին է վերաբերվում, թե միայն այն հանցագործներին ովքեր ձեր հեղափոխությանը չեն մասնակցել:
Այս լուսանկարում պատկերված է սորոսի կողմից հիմնադրված և ֆինանսավորող ռեստարտ խուլիգանախմբի անդամը, ով իր նման ևս 9 անբարոյականի վաստակի հետ միասին հանցավոր համաձայնության գալով մարտի 4-ի գիշերը իմ տան շքամուտքի մոտ դարանակալել և հարձակվել են ինձ վրա, փորձելով առևանգել: 
 
Ձեր իրավապահները առ այսօր չեն կարողացել բացահայտել հանցախմբի 4 անդամների ինքնությունը, չնայած առկա է տեսանյութը:
 
Ի դեպ, այս հանցագործները ոչ միայն բանտում չեն, այլ հայտարարում են, որ լավ են արել և պահանջում են իրենց չդատել, որովհետև հեղափոխության ժամանակ փողոց են փակել: 
 
Ասածս ինչ է… գողականներին դիմելը, որ ցանկանում եք վերացնել, լավ եք անում, բայց զուգահեռ գոնե օրենքը պահեք, որ, երբ հպարտ քաղաքացիների վրա գիշերով «հեղափոխականները» հարձակվեն դիմելու տեղ ունենանք:
Ի դեպ, այս թեմայով մոտ օրերս շոկային բացահայտում եմ անելու:
 
Նարեկ Մալյան
 
 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ