27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Զավեշտ. 70 տոկոս վստահության քվե ստացած կառավարության ղեկավարը հաշված ամիսներ անց մնացել է ֆեյքերի աջակցության հույսին. Politik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում «Մարիամ Ավետիսյան» օգտատիրոջ գրառման «սքրինշոթ» է հրապարակել, որում, իբր, օգտատերը տեղեկացնում է, որ իրենց խմորեղենի արտադրամասն այս տարի լավ է աշխատել, և շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին:

Politik.am-ն ուսումնասիրել է «Մարիամ Ավետիսյան» ներկայացող էջն և պարզեց, որ այն Նիկոլ Փաշինյանին աջակցող հերթական ֆեյք էջերից է: Բանն այն է, որ էջը գործարկվել է 2015թ.-ին: Էջի առաջին հրապարակումը եղել է 2018 թվականի դեկտեմբերին։ Էջում չկան անձնական լուսանկարներ կամ գրառումներ, անձնական տվյալները փակ են:

Էջի բացման օրվանից բոլոր գրառումները գովաբանում են Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին: Առնվազն տարակուսելի է, որ արտադրությամբ զբաղվող «անձի» էջում սեփական արտադրանքից որևէ նմուշ, կամ, անգամ գովազդի փորձ չկա:

Զավեշտալի է, որ 70 տոկոս վստահության քվե ստացած կառավարության ղեկավարը հաշված ամիսներ անց մնացել է ֆեյքերի աջակցության հույսին: Եվ նրա թիմակիցներից ոչ մեկը նրան չի հուշում, որ վերջիններիս գրառումներն իր էջում հրապարակելով՝ ծիծաղելի վիճակում է հայտնում:

Մենք փորձեցինք կապ հաստատել Մարիամ Ավետիսյանի հետ՝ ներկայանալով լրագրող և ցանկություն հայտնելով հրապարակում անել իր խմորեղենի արտադրամասին մասին։ Օգտատերը, կարդալով մեր լրագրողի նամակը, արգելափակեց նրա էջը։

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ