20 Հունվարի, Հինգշաբթի, 2022
KFC

Թեժ աշնան նախապատրաստությունները․ 168․am

1516865654-2129-1

Եվ այսպես, Ստամբուլյան կոնվենցիան դուրս եկավ ԱԺ այս տարվա օրակարգից։ Կոնվենցիայի վերահաս հաստատումից դժգոհ քաղաքացիները լուրջ պայքար մղեցին դրա դեմ՝ օգտագործելով և՛ ասուլիսների, և՛ մամուլի ու ֆեյսբուքի հարթակները, և՛ անգամ հուժկու ստորագրահավաքը։ Դրա դեմ իշխանությունները մի քանի անհեթեթ ու անարժանահավատ հրապարակում արեցին բռնությունների մասին, ինչպես նաև Արդարադատության նախարարությունը հանդես եկավ մի քանի վեհերոտ բացատրությամբ։

Վերլուծելով կոնվենցիայի հաստատման կարճ պատմությունը՝ ակամա գալիս ես եզրակացության, որ այն իշխանությունների կողմից օրակարգ էր բերվել հետագայում հանվելու համար։ Թեժ աշնանը նախապատրատվելիս իշխանությունը ցանկանում է չթողնել այնպիսի հարցեր, որոնք կարող են ժողովրդական մոբիլիզացիայի առիթ հանդիսանալ։

Իշխանության գործողությունների մասին որոշ հրապարակումներ բացահայտեցին, որ թեժ աշնանն ընդառաջ՝ լուրջ նախապատրաստություններ են գնում։ Պատրատվում էր ոչ միայն հանրային օրակարգի ամլացում, այլև մեգաձերբակալություններ, որոնք մի կողմից՝ կչեզոքացնեին ընդդիմադիր կենտրոնների առաջացումը, մյուս կողմից՝ հագուրդ կտային հասարակության այժմ ամենասրված ծարավին՝ վրեժին, դրանով փակելով թեժ աշնան սեզոնը։

Այս պլանավորված ռազմավարությունը հարամ անող մի գործոն կար՝ Ամուլսարը, որի դեպքում լուծումն ակնհայտ էր, և այլևս չէր կարելի հետաձգել։ Սակայն նախատեսված ձերբակալություններն Ամուլսարի հանքի բացմանը զուգընթաց բեմադրելը կարող էր չեզոքացնել հանրային դժգոհությունը. մի կողմից՝ չէր տուժի Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը, մյուս կողմից՝ Հայաստանը կմնար իր ստանձնած միջազգային բիզնես պարտավորությունների շրջանակում։ Ի դեպ, որպես Ամուլսարի խնդիրն առաջ տանելու ճանապարհին լրացուցիչ կոմպրոմիս՝ կարող էր ներկայացվել Ստամբուլյան կոնվենցիայից ետ կանգնելը։

Այսինքն, նախնական հաշվարկներով Նիկոլ Փաշինյանի համար ստացվում էր գեղեցիկ, անպարտելի իրավիճակ՝ ես չեմ վավերացնում կոնվենցիան, ձերբակալում եմ նախկին հանցագործ ռեժիմի լիդերներին ու կոռումպացված գեներալներին, բայց դուք դրա փոխարեն՝ թողեք բացեմ Ամուլսարը։ Ի դեպ. հետաքրքիր է, որ Ամուլսարի հարցով Նիկոլ Փաշինյանի ամենաանզիջում ընդդիմադիրների առաջին գծում նրա կողմից փայփայված ու միսուարյուն ստացած օտար ֆոնդերից սնվող բնապահպաններն էին ու «Սասնա Ծռերը»՝ այլ քննարկման հարց է, թե ինչու կատարվեց այս ներթիմային դավաճանությունը։

Հիմա, երբ Ամուլսարից շեղող գործիքները կտրուկ նվազեցին, ակնհայտ դարձավ, որ նախապես մտածված սցենարն այլևս հնարավոր չի իրականացնել։ Իշխանության պատկերացումներում թեժ աշնանից առաջ նա չկարողացավ վնասազերծել երկու կարևոր գործոն՝ հանրային քննարկման թեժ թեման և ընդդիմության բյուրեղացման կենտրոնները։ Այսպիսի բեռով թեժ աշուն մտնելը վտանգավոր է։

Նիկոլ Փաշինյանի կողմից ամենահավանական լուծումն այժմ թվում է Ամուլսարի շահագործումից հրաժարվելը, և այդ ուղղությամբ  որոշ PR քայլեր արդեն սկսվել են։ Դժվար է ասել՝ դա կօգնի՞ հաղթահարելու թեժ աշնան մարտահրավերները, թե՞ ոչ, սակայն այդ քայլը ևս մեկ անգամ կապացուցի, որ Նիկոլ Փաշինյանի թիմը քաղաքական լուծումներ իրականացնելու խիստ սահմանափակ ունակություններ ունի։

Օրինակ, պարզ քաղաքական հաշվարկը հուշում է, որ հարկավոր էր Ամուլսարի հարցերը լուծել դեռ 7-8 ամիս առաջ, երբ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը շատ բարձր էր, և նա կարող էր երկրի շահերից բխող լուծումներ տալ, և ոչ թե՝ մտածել իր ռեյտինգը բարձրացնելու մասին:

Մինչդեռ Փաշինյանի թիմը հույսը դրեց ինտրիգային լուծումների վրա, թեև հայտնի է, որ այս դեպքերում պատահական սայթաքման վտանգն իսկ շատ մեծ է, ինչը կարող է վտանգել ողջ գործողությունը»։

Աղասի Ենոքյան

 

KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ