20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սպասվող խոշոր կատակլիզմին Հայաստանը չի դիմանա

Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող խոշոր աշխարհաքաղաքական կատակլիզմներից առաջ Հայաստանում ակտիվանում են բնապահպանական շարժումները։

Այդպես փակվեցին ատոմակայանն ու Նաիրիտը, առաջինը մեծ ծախսերի գնով հաջողվեց վերագործարկել, իսկ ահա Նաիրիտն այլևս հնարավոր չեղավ վերագործարկել։

Նաիրիտի փակման արդյունքում անվերականգնելի վնաս հասցվեց հանրապետության ամբողջ քիմիական արդյունաբերությանը, փակվեցին Վանաձորի քիմիական գործարանը և այլ փոքր ձեռնարկություններ։

Ատոմակայանի փակման բացասական էֆեկտը շատ ավելի լուրջ էր ու մուլտիպլիկատիվ. էներգետիկ ճգնաժամ, տնտեսության անկում, մեծ արտագաղթ, ցուրտ ու մութ տարիներ, հիասթափություն ու հուսահատություն ամենակարևորի՝ պետականության և անկախության նկատմամբ։

Ջերմուկով Հայաստանը պահելու թեզը նորից դրվում է շրջանառության մեջ, իսկ մերօրյա ստամոլցյանները հրեշտակի դեմքով քարոզում են մաքուր օդի և մաքուր ջրի համար, կարծես մնացածը երազում են խմել ցիանիտով ջուր և շնչել բազալտի փոշին։

Նորից եմ կրկնում, չկան անվնաս բաց մետաղական հանքեր, բայց մինչ վերջնական որոշում կայացնելը պետք է հստակ գիտակցել, որ սպասվող խոշոր կատակլիզմին Հայաստանը չի դիմանա։

Зима близка и ночь будет долгой»: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ