25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը սառել է հանքի եզրին․ Kоммерсант

Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բախվել է հասարակության լայն քննադատությանը: Սա պայմանավորված է Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու որոշմամբ, որը խոստանում է լուրջ եկամուտներ բերել երկրի բյուջե և բարելավել ներդրումային գրավչությունը: Շահագործումը, սակայն, մտահոգություններ է առաջացրել հանրության շրջանում, այս մասին հոդված է հրապարակել Kоммерсант-ը: «Ըստ ակտիվիստների՝ հանքավայրի գործարկումը կարող է հանգեցնել Սևանա լճի և Ջերմուկ հանքային աղբյուրի աղտոտմանը: Մինչ այժմ Նիկոլ Փաշինյանը հակված էր համոզել ցուցարարներին, բայց դադար է վերցրել՝ լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու համար:

Երկրաբանական հետազոտական աշխատանքներ Ամուլսարում իրականացվել են դեռևս 2006 թվականից, 2014 թվականին կառավարությունը հանքավայրի շահագործման թույլտվություն է տվել, իսկ աշխատանքներն սկսվել են 2016 թվականին: Այդ ժամանակ ևս տեղի բնակիչները դժգոհ էին որոշումից:
Այնուամենայնիվ, հանքավայրը շահագործող ընկերությունը խոստացել է, որ իր գործունեությունը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, և նախագիծը կդառնա օտարերկրյա ամենախոշոր ներդրումը Հայաստանի պատմության մեջ»,- հավելում է լրատվամիջոցը: 
Թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հունիսին, տեղացիներն արգելափակեցին հանքի ճանապարհը: Նիկոլ Փաշինյանը, ինչպես և ընդդիմության շատ այլ առաջնորդներ, իշխանություն գալուց առաջ համամիտ էին բնապահպանների հետ: Սակայն այժմ կարելի է ասել, որ այդ միությունը քանդվել է:

2019-ի օգոստոսին կառավարության ներկայացուցիչներն ու «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավորները սկսեցին ակտիվորեն շահարկել Ամուլսարը շահագործելու տնտեսական օգուտների մասին:

Մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը վերջապես հանդես եկավ հօգուտ հանքի շահագործման, որի հետ բնապահպաններն և բնակչության զգալի մասը համաձայն չեն: Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ Փաշինյանը հայտարարեց, որ թույլ կտա Lydian International-ին շարունակել իր աշխատանքները մեկ տարվա անգործությունից հետո: Նա անդրադարձավ ELARD միջազգային փորձաքննության եզրակացությանը, ըստ որի՝ սարի ստորերկրյա ջրային համակարգը կապված չէ Ջերմուկի, Կեչուտի ջրամբարի և Սևանա լճի ջրերի հետ, և նույնիսկ երկրաշարժի դեպքում ջրի խառնուրդը գործնականում անհնար է:

Վարչապետի ելույթից անմիջապես հետո նրա էջում բուռն մեկնաբանությունների ալիք բարձրացավ, ինչը կրկին ստիպեց Նիկոլ Փաշինյանին կարճ դադար վերցնել: Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունն Ամուլսարի վերաբերյալ ELARD միջազգային ընկերության եզրակացությունը կուղարկի Բնապահպանության նախարարություն՝ պարզելու, թե արդյոք կա երկրորդ փորձաքննության անհրաժեշտություն: Ի դեպ, նախորդ ուսումնասիրությունը բյուջեի համար արժեցել է գրեթե 400 հազար դոլար:

Անցած մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը և իր թիմի անդամները շարունակում են հասարակությանը մտափոխելու հանքի բացման նպատակահարմարության մասին: Վարչապետի անսպասելի այցը Ջերմուկ ծառայեց նույն նպատակին: Բայց այս ուղևորությունը գրեթե ամենաչստացվածն էր նրա իշխանության գալուց ի վեր»,- եզրափակում է Kоммерсант-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ