24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սերունդների առջև կմնաք որպես թերարժեքություն». Գեորգի Գաբրիելյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դժվար է պատկերացնել հայ տղամարդ, ընտանիքի հայր, ով կարող է իր իմիջի փրկության համար սեփական անչափահաս դստերը ներքաշել քաղաքական խաղերի մեջ և վարկաբեկել:

Պարոն վարչապետ Դուք որպես երկրի առաջին դեմք, Ձեր և Ձեր ընտանիքի վարքագծով, կեցվածքով պետք է օրինակելի լինեք, շատ դեպքերում ճաշակ թելադրողի դերում:

Մի՞թե սա է հայ հասարակությանը պարտադրվող արժեքները, մերժել հերոսներին, վարկաբեկել ցանկացած ձեռքբերում, եթե ձերը չէ, ճզմել առողջ ընդիմադիր կարծիք և այդ ամենը այն մարդկանց միջոցով, որոնք սնվում են սորոսյան հիմնադրամներից:

Միգուցե, դուք Ձեր հոգու խորքում ընդունել եք ստանբուլյան կոնվենցիայի դրույթները և հանձն առել քանդել հայ ավանդական ընտանիքը, բայց այստեղ դուք կհանդիպեք հզոր պատնեշի և սերունդների առջև կմնաք որպես թերարժեքություն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ