19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Նոր ՇՄԱԳ-ի անցկացման հարցին արժե պատասխանել ավելի խորը ուսումնասիրությունից հետո. վարչապետի մոտ խորհրդակցությունն ավարտվեց

114.thumb

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով «Լիդիանի» հարցով այսօր իր մոտ անցկացված քննարկմանը.

«Այսօրվա որոշման մասին, որպեսզի տարընթերցումներ չլինեն:

Այսօրվա քննարկման ամենավերջում (ինչպես ավելի վաղ տեղեկացրել եմ, ներկա էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը և բոլոր իրավասու նախարարությունների ներկայացուցիչները) ասացի, որ վերջին անգամ եմ հարցը դնում. «Էլարդի» եզրակացության մեջ կա՞ արդյոք մի տվյալ, որից ենթադրում է, որ Ամուլսարի նախագիծը պետք է անցնի նոր ՇՄԱԳ:

Ինչու՞ եմ այս հարցը տվել, որովհետև օգոստոսի 19-ի ուղիղ եթերում ասել էի, որ այս հարցով իմ համոզվածությունը 99.9 տոկոս է, ոչ 100 տոկոս՝ նույն օրն առավոտյան տեղի ունեցած խորհրդակցության արդյունքներով:

Բոլոր ներկաներն, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչն, ինչպես օգոստոսի 19-ի խորհրդակցության ժամանակ՝ տվեցին բացասական պատասխան:

Արդեն պատրաստվում էի փակել խորհրդակցությունը, երբ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը ասաց, որ, այնուամենայնիվ, կարծում է, որ հարցին արժե պատասխանել ավելի խորը ուսումնասիրությունից հետո:

Դրանից հետո աշխատակազմին հանձնարարեցի «Էլարդի» եզրակացությունն ուղարկել շրջակա միջավայրի նախարարություն՝ համապատասխան հանձնարարականով»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ