22 Փետրվարի, Հինգշաբթի, 2024
KFC

Խնդիրն այդ ամենավատ սցենարը կանգնեցնելն է

nikol-phashinyani-karavarutyun-na126136.1

Վտանգավոր փուլ ենք մտնում։ Քաղաքական դաշտի ԱՆՎԵՐԱՊԱՀ փլուզումը լուրջ խնդիրների առաջ է մեզ դրել։ Փաստորեն, միակ լեգիտիմ մարմինը Նիկոլ Փաշինյանի մարմինն է, որի վրա կառուցվել են խորհրդարանն ու կառավարությունը։

Նիկոլի փլուզումը լուրջ խնդիրների առջև է կանգնեցնում երկիրը, որը կարող է քաոս և տարերային իրավիճակներ ստեղծել։ Դա ամենավատ սցենարն է։

Սա նկատի ունենալով էի ժամանակին բազմիցս ասում, որ նախ․

– «հեղափոխությունից» հետո պետք էր ոչ կուսակցական ժամանակավոր կառավարություն ստեղծել և մի շարք օրենսդրական փոփոխություններից հետո միայն խորհրդարանական ընտրություններ անցկացնել,

– դա չանելուց հետո առաջարկում էի, որ ընտրությունները պետք էր այս տարվա մայիսին անցկացնել, այլ ոչ թե անցած տարվա դեկտեմբերին, որպեսզի ԱԺ-ն լիներ ոչ թե կոճակ սեղմողների ու հիմնականում անդեմ մարդկանց խորհրդարան, այլ լիներ ավելի բազմադեմ ու բազմագույն մարմին, որտեղ հնարավոր լիներ հարցեր քննարկել, որպեսզի քաղաքական դեբատների տեղը փողոցը չդառնար։ Մեկ անձի լեգիտիմություն վրա հենվող կառավարման համակարգը շատ խոցելի է։

Հիմա ունենք այն, ինչ որ ունենք։ Այդ մեկ անձը, կորցնելով իր լեգիտիմությունը, երկրի կառավարման համակարգը լուրջ վտանգի մեջ է դրել։

Այսօր մեր հիմնական խնդիրն այդ ամենավատ սցենարը կանգնեցնելն է։ Նիկոլը մեզ դեռ պետք է անցման շրջանը հնարավորինս անցնցում անցկացնելու համար։ Այդ առումով Նիկոլին պետք է պաշտպանել, սակայն նա նույնպես պետք է հասկանա ու աջակցի իր հեռանալը սահուն և անցնցում կերպով կազմակերպելու համար, ինչի համար պետք է հստակ քայլերի հաջորդականություն ունենալ

KFC

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ