26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գոհ չեմ հանդիպումից. Ջերմուկի ավագանու անդամ

Գոհ չեմ հանդիպումից, Բաղրամյան 26-ից դուրս գալուց հետո հայտարարեց Ջերմուկի ավագանու անդամ Արտուշ Սիմոնյանը:

«Ոչ մի բան ինձ դուր չեկավ: Որոշում չեղավ», – ասաց նա:

Հարցին, թե գո՞հ չէ հանդիպումից, Սիմոնյանն ասաց. «Ոչ»:

Այլ մանրամասներ ավագանու անդամը չցանկացավ հայտնել:

Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան 26-ում վարչապետի նախաձեռնությամբ քննարկում էր կազմակերպվել Ամուլսարի հանքի շահագործման հարցով: Բնապահպաններ Անի Խաչատրյանն ու Աննա Շահնազարյանը շուտ էին լքել հանդիպումը՝ հայտարարելով, որ գոհ չեն քննարկումից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ