19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Այսպես հապճեպ, միակողմանի, տեսական մոտեցումները պետությունը կարող են սխալ ճանապարհով տանել. Արամ Առաջինը դեմ է Ստամբուլյան կոնվենցիային /տեսանյութ/

https://www.facebook.com/CiliciaTv/videos/366373394037882/

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն օգոստոսի 18-ին Անթիլիասի Մայրավանքում Աստվաածնի վերափոխման տոնին տեղի ունեցած Սուրբ Պատարագից հետո տեսակետն է ներկայացրել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, մասնավորապես նշելով.

«Այս օրերին Հայաստանում քննարկվում է, այսպես կոչված, Ստամբուլի կոնվենցիայի փաստաթուղթը: Եվրոպայի խորհրդի կողմից պատրաստված այս փաստաթղթի նպատակն է դատապարտել կնոջ նկատմամբ տեղի ունեցող ամեն տեսակի բռնարարքները: ԵԽ-ն կոչ է հղել իր անդամ երկրներին, ինչպես նաև անդամության պատրաստվող երկրներին որդեգրելու այս թուղթը»:

Անդրադառնալով կոնկրետ իր դիրքորոշմանը, Արամ Ա-ն հայտարարել է.

«Նախ, որևէ փաստաթուղթ, ով էլ լինի դրա հեղինակը, որքան էլ կարեւոր լինի այն, որեւէ մտածելակերպ, գործելակերպ կամ կենցաղակերպ, որը կարող է վնասել հայ ընտանիքին, հոգեւոր, բարոյական, ազգային արժեքների համակարգին, որպես կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո, բացարձակորեն դեմ եմ:

Երկրորդ. Որևէ փաստաթուղ, որը նման զգայուն բնույթ ունի, ինչպես նաեւ որեւէ հարց, որ համահայկական հետեւանքներ կարող է ունենալ, անհրաժեշտ է, որ քննարկվի իր բազում կողմերով, համահայկական մասնակցությամբ:, պետք է քննարկվի լրջորեն, զանազան տեսակետներով ու հետեւանքներով:

Այսպես հապճեպ, միակողմանի, կենսական կամ զգացական մոտեցումներ մեզ կարող է սխալ ուղղությամբ առաջնորդել:

Երրորդ. Այս փաստաթղթում կնոջ նկատմամբ կատարվող ամեն տեսակ բռնարարքները դատապարտված են եւ մենք բոլորս համաձայն ենք: Մենք այդ փաստաթղթին չենք սպասում մեր նախանձախնդրությունը հայտնելու հայ կնոջ նկատմամբ բռնությանը, հրապարակային կերպով մենք դատապարտել ենք հայ կնոջ նկատմամբ որևէ բռանարարք:

Մենք հիշյալ փաստաթղթի բնագիրը կարդացինք, որտեղ այնպիսի տողամիջի, անուղղակի, թաքուն, մշուշապատված նշաններ կան, արտահայտություններ կան, որոնք կարող են ապագայում դուռ բանալ այնպիսի կենցաղակերպերի բնականոնացման եւ ապաօրինականացման, որոնք կարող են խաթարել հայ ընտանիքը: Պետք է լինել զգույշ: Այստեղ է վտանգը Արևմուտքից մեզ հրամցվող ամեն տեսակ որոշումների կամ փաստաթղթերի»: 

Տեսանյութը՝ այստեղ

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ