09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կկալանավորվի «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիրը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 15–ին բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ է Նաիրա Հարությունյանը:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի մասով»,- գրել է Հարությունյանը։

Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ 178-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)  2-րդ մասի հատկանիշներով:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ