19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծրագրեր, որոնք մնացին թղթի վրա. Հրապարակ

Թերեւս ծրագրի բացակայությունը եւ իր անելիքը չիմանալն է պատճառը, որ մեր իշխանությունը օվկիանոսում հայտնված նավակի նման ճոճվում է ալիքների վրա՝ մե՛կ խփվելով ժայռերին, մե՛կ հայտնվելով օվկիանոսի կենտրոնում։ Այս մեկ տարվա ընթացքում ինչքա՜ն ծրագրեր ու մտքեր են հնչել, որ այդպես էլ իրականություն չեն դարձել ու դրա ճանապարհին էլ չեն։ Դրանց թվարկումը կարող է մեր թերթի բոլոր էջերը զբաղեցնել։ Է՛լ անցումային արդարադատություն, է՛լ վեթթինգ ու ապօրինի ձեռք բերված գույքի բռնագրավում։ Է՛լ սեւազգեստների խմբեր ու օտարերկրյա չբացահայտված գործակալներ, է՛լ հակապետական գործունեությամբ զբաղված հեռուստատեսություններ։ Է՛լ նախկին թալանչիներին բացահայտելու եւ տնտեսական հեղափոխություն իրականացնելու, է՛լ աննախադեպ ներդրումներ ապահովելու խոստումներ։

Այս բոլորը հայտարարվել է եւ, ցավոք, մնացել թղթի վրա։ Անգամ խոստումը, որ Հայաստանում այլեւս իշխանությունը ժողովրդինն է, եւ Ագորան է կարեւոր համապետական հարցերում որոշումներ կայացնելու, իրականություն չի դարձել։ Համենայնդեպս, չի եղել որեւէ հարց, որի հետ կապված հարցնեն ՀՀ քաղաքացիների կարծիքը։

Թերեւս ճիշտ հակառակը՝ քաղաքացին, որը դժգոհ է այս 1 տարվա ընթացքից, արժանանում է հոգեկան հիվանդի, քոչարյանականի, սեւերի կողմից ուղարկվածի պիտակի, ինչպես եղավ Գյումրիի դեպքում, երբ բողոքող կինը, մի կերպ ճեղքելով թիկնապահների պատնեշը, մոտեցավ Փաշինյանին, իսկ նրա կողմնակիցների զանգվածը սկսեց պիտակներ կպցնել նրան։ Բայց խնդիրն անգամ դա չէ, այլ այն, որ նոր իշխանությունները երկրի հարցերը լուծելու, պրոֆեսիոնալիզմ ձեռք բերելու փոխարեն արագությամբ կորցնում են իրենց առավելությունները՝ ընդդիմախոսներին կոպտելու, վիրավորելու հարցում ավելի ու ավելի նմանվելով հանրապետականներին։

 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ