19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գտնվելու վայրը ԱՄՆ-ում 4-5 օր եղել է անհայտ. «Փաստինֆո»

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով 12 օր գտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որից 4 օրը հայտնի չէ, թե որտեղ է նա գտնվել, որ նահանգում։ Ավելին՝ գաղտնի պահվեց նաեւ Նյու Յորքում ունեցած հանդիպումների մասին տեղեկատվությունը, եթե, իհարկե, այդպիսիք տեղի ունեցել են։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Հուլիսի 12-ին ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-18-ն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում: Իսկ թե որտեղ էր գտնվելու ԱԺ նախագահը՝ Բոստոնից Նյու-Յորք ընկած ժամանակահատվածում՝ հուլիսի 21-25-ը, պաշտոնապես չի պարզաբանվել ի սկզբանե. Նա գտնվել է արձակուրդո՞ւմ, օգտվելով պետական բյուջեի փողերով ԱՄՆ մեկնելու հնարավորությունից որոշե՞լ էր որպես տուրիստ զբոսնել ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, այցելել հարազատներին, թե՞ պարզապես խիստ աշխատանքային գրաֆիկով գաղտնի հանդիպումներ էին նախատեսվել։

Այս հարցերի պատասխանը պարզ չդարձավ նաեւ նրա ամերիկյան այցի ընթացքում, ինչպես նաեւ վերադարձից հետո։

Շուրջ 12 օր ԱՄՆ-ում գտնվող մեր երկրի խորհրդարանի ղեկավարի այցի մասին վերջին պաշտոնական հաղորդագրությունը եղել է հուլիսի 22-ին՝ Բոստոնում հայ համայնքի հետ հուլիսի 21-ին տեղի ունեցած հանդիպման մասին։ Ի դեպ, Բոստոնում նա անցկացրել է երեք օր ու թվում էր, որ երկարաժամկետ արտերկիր մեկնած պաշտոնյան գոնե պետք է փորձեր հագեցած անցկացնել այդ օրերը, բայց պարզվում է այդ օրերի համար նախատեսվել էր ընդամենը մեկ հանդիպում հայ համայնքի հետ, այն էլ՝ փոխվարչապետի հետ միասին, այցելություն «Հայրենիք» կենտրոն, եւ Բոստոնի Հայոց մեծ եղեռնին նվիրված հուշակոթող՝ ծաղիկներ խոնարհելու։

Իսկ մինչ այդ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը եղել էր Վաշինգտոնում, որտեղ ունեցել էր տարբեր հանդիպումներ, այդ թվում՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելի,տարբեր կոնգրեսականների հետ, մասնակցել Առաջնորդների ֆորումի աշխատանքներին, ելույթ ունեցել։ Բացի այդ՝ հանդիպել Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ մտքեր փոխանակել Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների եւ խորհրդարանի աշխատանքների վերաբերյալ:

Թե որքանով են այս հանդիպումներն արդյունավետ եղել, դա հարցի մի կողմն է, քանի որ դրանից հետո հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն մտադիր է դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը, սակայն Վաշինգտոնյան այցը՝ դատելով հաղորդագրություններից, եղել է աշխատանքային, ինչը տեւել է մինչեւ հուլիսի 18-ը։ Նույնը չենք կարող ասել հետագա օրերին մասին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ