12 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Հարությունյան-Բաբայան զույգի նպատակը մեկն է. 168.am

ACFA8EF5-D8B1-4BF3-B530-124F2A7A3267

168.am-ը գրում է․ «Արցախի քաղաքական օրակարգը, չնայած ամռան արձակուրդային շրջանին, ներկայումս բավականին խառը ներկապնակ ունի և բնավ պակաս չէ ինտրիգներով ու համակարգային լուրջ զարգացումներով։

Առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ մենք ականատես ենք լինում լուրջ վերադասավորումների ու քաղաքական «ռասկլադի» վերաբաշխման։ Հետաքրքրական է, որ հայաստանյան քաղաքական զարգացումներով պայմանավորված՝ Արցախում նույնպես տեղի են ունենում կտրուկ ու անկանխատեսելի ռևերանսներ։ Ներկայացնենք մի քանի դետալային իրավիճակ արցախյան քաղաքական քրոնիկոնից։

Օրերս մամուլից հայտնի դարձավ, որ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը և Սամվել Բաբայանը հանդիպել են երևանյան սրճարաններից մեկում և երկար քննարկում ունեցել։ Ըստ էության՝ պարզ է դառնում, որ նրանք ոչ միայն ազատորեն շփվում են, այլև՝ համատեղ գործողություններ են մշակում և իրականացնում:

Խոսակցություններ կան, որ նույնիսկ պատրաստվում են միանալ, չնայած, որ կուսակցության ու Բաբայանի հետևորդներն իրար չեն ընդունում: Նրանց միջև խոր անդունդ կա, որը ոչ մի կերպ չի կարող վերանալ, բայց, ինչպես երևում է՝ նախագահի աթոռին հասնելու համար նույնիսկ դա կարևոր չէ:

Հայտնի է, որ նախագահական ընտրություններին ֆավորիտ թեկնածու էր համարվում նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով Արցախում նաև բավականին լուրջ բիզնես գործունեություն է ծավալում։

Նշենք, որ հասարակության մի զգալի մասը նրան չէր ընդունում, չնայած որոշակի համակրանք, այնուամենայնիվ, կար գործարար շրջանակներում։ Մյուս կողմից՝ հնարավոր թեկնածու, ով ընդունելի չէր հիմնականում միջին ու բարձր տարիքային խմբի կողմից, Սամվել Բաբայանն է, ովքեր 90-ականներին ապրել են Արցախում և հիշում են Բաբայանի կողմից իրականացրած «քաջագործությունները»։

Արձանագրենք հետևյալ կարևոր դրույթը. անկախ նրանից, որ նշված երկու անձինք էլ ունեին որոշակի հեղինակություն, մարդկանց մի հոծ զանգվածի համար անցանկալի թեկնածուներ են։ Կարող ենք փաստել, որ Բաբայանի վերջին մեկ տարվա մոբիլիզացիան կառուցվել է ընդդեմ Հարությունյանի, քանի որ հասարակության մի հատվածն իր դժբախտությունների հիմնական մեղավորը համարում է Հարությունյանին՝ հողերի սեփականաշնորհելուց, մեծ ծավալի արտեր, հէկ-եր ունենալուց, և ընդհանրապես նրա բիզնես գործունեությունից, ինչպես նաև՝ ոչ արդարացի տնտեսական որոշումներ, և այն։

Ստացվում է, որ Բաբայանը սկսել է հանդիպել և համագործակցության եզրեր գտնել մի մարդու հետ, ում դեմ հակաքարոզով ինքը մոբիլիզացիա է իրականացրել և փորձել քաղաքական ասպարեզ մտնել։ Մյուս կողմից՝ Արայիկ Հարությունյանը, ով վերջին օրերին անընդհատ փորձել է ցույց տալ, որ Բաբայանն Արցախի թիվ մեկ վտանգն է, այսօր միավորման փորձ է անում վերջինիս հետ։ Կատարված իրադարձությունից պարզ է դառնում, որ այս համագործակցությունը երկու գործիչների համար էլ դառնալու է «քաղաքական գերեզման»՝ անկախ այն հանգամանքից, թե հետագայում ինչ արդարացումներ ու պարզաբանումներ կներկայացնեն հանրային շրջանակներին։

Փաստ է, որ նրանք ինչ-ինչ համագործակցության եզրեր են փնտրում, ինչն իր հերթին՝ վկայում է նրա մասին, որ հասարակությունը Հարությունյանին ու Բաբայանին ոչ միայն այլևս լուրջ չի ընդունում, այլև՝ նրանց հետ հույս չի կապում։

Միգուցե նաև դրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանի Արցախ կատարած այցից հետո՝ ՀՀ իշխանությունների տարբեր շրջանակներից սկսեցին տեղեկատվություն տարածել՝ չբացառելով, որ Փաշինյանի պաշտպանած թեկնածուն լինի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կամ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։

Այս ֆոնին նշենք նաև մի կարևոր դրվագ. Հարությունյանն իր մի քանի հարցազրույցներում չէր հերքել, որ հանդիպում է Բաբայանի հետ, իսկ արդեն սրան զուգահեռ՝ Բաբայանը ոչ միայն հերքել էր այդ հանգամանքը, այլև առհասարակ՝ բացառում էր Հարությունյանի հետ հանդիպումն ու համագործակցությունը: Բայց ստացվում է, որ կուլիսներում այնուամենայնիվ որոշակի պրոցեսներ ընթանում են։

Արձանագրենք՝ Հարությունյան-Բաբայան զույգի նպատակը մեկն է՝ շարունակել Արցախը պահել իրենց ձեռքում և թույլ չտալ, որ երկրում ժողովրդավարական ուժերի համար ճանապարհ բացվի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ