04 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Մեզ համար շատ կարևոր է, որ գաղտնի ինֆորմացիայի որևէ արտահոսք չլինի. ԱԽ քարտուղարը՝ «BBC»-ի հրապարակած նյութի մասին

Քննչական մարմինների գործառույթն է պարզել, թե ինչպես են մարտի 1-ի քրեական գործի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը, նյութերը հայտնվել օտարերկրյա լրատվամիջոցի տրամադրության տակ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Հարցին, թե անվտանգությանը սպառնալիք չէ՞, երբ շատ կարևոր փաստաթղթեր հայտնվում են այլ անձանց տրամադրության տակ, Գրիգորյանը պատասխանեց, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ լուծված է փաստաթղթերը գաղտնի պահելու հարցը և դրա ապացույցը «Վիկիլիկսն» է։

«Գաղտնիության հարցի հետ առնչվում են բոլորը։ «Վիկիլիկսը դրա վառ օրինակն է, նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրներից մեկի՝ ԱՄՆ-ի ամբողջ գաղտնի փաստաթղթերը հայտնվել էին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում», – ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ կատարվածը մտահոգիչ է ոչ միայն իր, այլև՝ անվտանգության համար ցանկացած պատասխանատուի համար։ «Մեզ համար շատ կարևոր է, որ գաղտնի ինֆորմացիայի որևէ արտահոսք չլինի, որովհետև գաղտնիությունը նշանակում է նաև ապահովվածություն, անվտանգություն», – հավելեց Գրիգորյանը։

Նշենք, որ «BBC»-ն հրապարակած իր հոդվածում նշել էր, որ արցախյան ուժայիններն են 2008-ի մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ կրակել, նախագահականում գործել է գաղտնի շտաբ, իսկ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը ֆինանսավորել են գաղտնի շտաբը։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ