19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Փաշինյանի վեց կոնսենսուսների վեց հակակոնսենսուսները». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյանի վեց կոնսենսուսների վեց հակակոնսենսուսները

Հա, վեց թիվը էնքան էլ հաջող չի ընտրված, կարող էր լինել հինգ կամ, գոնե՝ յոթ, ինչ շերտեր կան էս թվերի տակ:

ՀՀ ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարումների պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ վերլուծում է Նիկոլ Փաշինյանի համահայկական 6 կոնսենսուները

Կոնսենսուս համար 1 – Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որեւէ հարցի լուծման գործիքակազմից: Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որեւէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն եւ հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն: Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա: Ասվածը, բնականաբար, չի վերաբերվում օրինական ուժի կիրառմանը՝ հանցագործությունների կանխման եւ բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման համատեքստում:
Իրականում, նման ձեւակերպում կարող է անել երկրի այն ղեկավարը, ով իշխանության է եկել բացառելով բռնությունը, առանց բռնության եւ մաքուր, դեմոկրատական ընտրությունների արդյունքում։ Ինքը Փաշինյանը իշխանությունը վերցրել է բռնի եղանակով եւ այդ բռնությունը դրսեւորվել է ոչ միայն ֆիզիական ուժի, որքան՝ բարոյահոգեբանական։ Սոցիալական ցանցերում ատելության, անհանդուրժողականության տարածում, հայհոյանքի եւ սպառնալիքի հեղեղ, փողոցներում նախկին պատգամավորների, իշխանության նախկին ներկայացուցիչների, նրանց հարազատների հանդեպ, բռնության դրսեւորումներ, կոչեր, սպառնալիք, ընդհուպ՝ ամենակոպիտ եւ գարշելի արարքներով ուղեկցվող։ Փաստերը կան, ականատեսների պակաս եւս չկա։ Եվ, ամենատխուրը՝ այդ օրերին, «թավշյա» այդ ընթացքում փողոցներում, սոցցանցերում, տարբեր բնակավայրերում, ընդհուպ՝ ԱԺ-ի շենքի ներսում, երբ հոկտեմբերի 2-ին եղավ հայտնի ներխուժումը եւ որի արդյունքում «ավետվեց» արտահերթ խորհրդարանական ընտրության անցկացումը, չկար գեթ մեկ իրավապահ, ոստիկան, ԱԱԾ աշխատակից, ՊՊԾ աշխատակից, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին ապահովել պատգամավորների եւ, առհասարակ, շենքի աշխատակիցների անվտանգությունը, պատկերավոր ասած՝ վարդագույն ակնոցներ էին ստացել եւ իրենց դնում էին «շլանգի տեղ», չեմ կարող այս ձեւակերպումը մեղմել, քանի որ կոնկրետ մարդու եւ կոնկրետ մարդկանց մասին եմ գրում եւ, վստահ եմ, իրենք իրենց հիմա տեսան։

Կոնսենսուս համար 2 – Ժողովուրդը եւ նրա ազատ կամարտահայտությունը իշխանության ձեւավորման միակ աղբյուրն է: Ժողովրդի կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն: Այս առումով չափազանց կարեւոր է Արցախի Հանրապետությունում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ազատ, մրցակցային, ժողովրդավարական միջավայրում եւ ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը: Հայաստանի Հանրապետությունը, ըստ այդմ, պետք է հանդես գա եւ հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման եւ այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորման երաշխավոր:
Ժողովրդի կամարտահայտում, ազատ կամարտահայում, այո, , բայց միայն ընտրությունների արդյունքում եւ չպարտադրված ընտրության, իսկ 2018-ի դեկտեմբերյան արտահերթ ընտրությունը ամենեւին ժողովրդի ազատ կամարտահայտում չէր, ապացույցը՝ բոլոր այն օլիգարխները, ընտրակեղծարարները, թաղային հեղինակությունները, բոլորը, չնչին բացառություններով, լծվել էին «նոր իշխանության» ընտրությանը, իսկ այն ընտրողներին, որոնք իրոք, ազատ էին մտքով եւ խելքով, սպառնում էին, արգելում, վախեցնում, որ հանկարծ <սխալ> ընտրություն չանեն, ապացույցները շատ են։ Լեգիտիմ իշխանո՞ւթյուն, այո, իսկ լեգիտի՞մ է արդյոք այսօրվ իշխանությունը, պնդում եմ՝ ոչ, որովհետեւ հասարակությունը բաժանվեց սերեւի եւ սպիտակների եւ մարդկանց մեծ մասը իրենց աշխատանքից զրկվելու ահից, ստիպված ընտրեցին։ Հաջորդը, եթե դու ՀՀ վարչապետն ես, եւ ասել ես, որ արցախցին քեզ չի ընտրել, ուստի դու չպիտի խառնվես Արցախի ներքին գործերին, ուրեմն, քո այս կետի տողատակը խիտի մտահոգիչ է, ի՞նչ գործ ունես Արցախի ընտրությունների հետ, ի՞նչ գործ ունես «Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման եւ այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորման» հետ։ Մի արա, պարզապես Արցախը հանգիստ թող, եթե կարող ես, եղիր նրա անվտանգության երաշխավորը, ինչպիսին պիտի լինի ՀՀ ղեկավարը, չես կարող՝ էդ միտինգային սերդ արցախցու վրա մի բանեցրու, դու արցախցուն լավ չես ճանաչում։

Կոնսենսուս համար 3 – Հայաստանի եւ Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է եւ բոլոր այն ուժերը, ովքեր կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական, ներհայաստանյան հարցեր լուծելու համար, բոլոր այն ուժերը ովքեր մեր երկրում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ` պիտի արժանանան եւ կարժանանան հայ ժողովրդի եւ նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության ամենակոշտ հակազդեցությանը:
Նոր հեծանիվ չես ստեղծել, երբեք,ՀՀ ոչ մի իշխանությու ն եւ ղեկավար հակառակը չի ասել, այո, Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է, եւ երբեք ոչ մի ղեկավար կամ իշխանություն «օտար ուժեր» չի ներգրավել ներհայաստանյան եւ ներհայկական հարցերը լուծելու համար։ Հիմա դու ումի՞ց ես վախենում, ինքդ քեզնի՞ց։ Սա՝ մեկ, հաջորդը՝ օտար ուժերին առայժմ միայն դու եւ քո իշխանությունն է ներբեռնել մեր երկիր, իր ավերիչ հետեւանքներով, ապացո՞ւյց՝ Սորոսի հսկայական ազդեցությունը, ԼԳՏԲ համայնքի հսկայական ազդեցությունը եւ «թավշյայի» օրերին եւ ցայսօր, քեզ ապացույց, դե, եթե իրոք մտահոգ ես «օտարերկրյաների» ազդեցությունից, դրանց ուղարկի իրենց հորանց տուն, ռադ արա։ 
Գիտեմ, չես կարող, նրանց առջեւ պարտավորվածություն ունես, իրենք են եղել քո թավշյայի «թավիշը» եւ ոչ թե մեր ժողովուրդը։

Կոնսենսուս համար 4 – Հայաստանը եւ Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից. կոռուպցիայի բոլոր դրսեւորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, մրցակիցների նկատմամբ արհեստական խոչընդոտներ հարուցելը պետք է արմատախիլ արվեն, կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը եւ ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն:
Կոռուպցի՞ա, մի ժամանակ ասացիր, չէ՞, քո «նոր Հայաստանում» չկա կոռուպցիա, դե, ուրեմն հիմա բացատրիր հայ հանրությանը, թե ինչ է անում ՎՊ -ի նախագահը, ինչ եղավ Սանասարյան Դավիթի գործը, բացատրիր, թե ինչ է կատարվում ՊԵԿ-ի որոշ աշխատակիցների «ներաշխարհում», բացատիր, թե ինչո՞ւ են գործարարները դժգոհ եւ հոգնած տիկին Հակոբյանի հիմնադրամից, բացատրիր, թե ինչո՞ւ արդեն կարեւոր չեն թե նրանց «մուծումները» ինչ գումարներ են, ինչ ծագումնաբանություն ունեն, բացատիր, թե ինչո՞ւ է կարեւոր, որ դրանք հենց այդ հիմնադրամ մուտք արվեն։ Եվ էլի այլ բացատրությունների կարիք կա, չեմ էլ ուզում հիշել հեծանիվը, հագուստները, դրանք, ըստ իսկ չնչին մանրուք են իրականության համար։ Մենաշնորհներ չկա՞ն, իսկ ոնց է լինում, որ նախկին «մենաշնորհյալները» այսօր դարձյալ մենաշնորհի մեջ են, նրանք այլեւս «օլիգա՞րխ չեն»։

Կոնսենսուս համար 5 – Իրավունքի եւ օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Հայաստանում եւ Արցախում դատարանները պետք է լինեն անկախ: Տնտեսության, քաղաքականության մեջ եւ հանրային կյանքի որեւէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել:
Օրենքի եւ իրավունքի գերակայություն, ընտիր ես ասել, իսկ դու դատարանների դռները ո՞ր օրենքի գերակայությամբ փակեցիր, ո՞ր օրենքով Քոչարյանի դատը իրականացնող դատավորին փորձում ես հանցանքներ վերագրել, ո՞ր իրավունքի գերակայությամբ ես ՍԴ-ին փորձում դարձնել քո ՔՊ-ի դուքյանը, կամ, ո՞ր օրենքին հղում անելով ես ստեղծել քիմքիդ հարազատ ԲԴԽ։ Արտոնյալների բացառո՞ւմ, էլի լավ է, բայց նայիր շուրջդ, նայիր, ովքեր են այսօր կողքիդ, քո իսկ արտոնյալները, չի ստացվո՞ւմ, որ եթե նրանք քո արտոնյալներն են, խնդիր չկա, արտոնյալների բացառո՞ւմ, իսկ ո՞ւմ ես հիմանշանակում պաշտոնների, կարեւոր գործերի ո՞ւմ ես կցում, ո՞ւ՞մ հորեղբոր տղաներին,ո՞ւմ որդիներին, ո՞ւմ մորքուրներին, չշարունակեմ, ինձանից լավ գիտեք։

Կոնսենսուս համար 6 – Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որեւէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հավանության դեպքում»,- գրել է վարչապետը Facebook-ի իր էջում։
Այստեղ եւս նոր հեծանիվ չես ստեղծել, լավ ես արել, բայց, պարոն վարչապետ, իսկ կա՞ բանակցություն, ինչպե՞ս է ընթանում, ի՞նչ արդյունքներ կան, ո՞վ է հիմա կիրթը՝Իլհամը շարունակո՞ւմ է լինել կիրթ, թե քանի որ Նախիջեւանի մասով ահագին, իր ուզածի չափով առաջ է եկել,իր զինուժի դիրքերը ամրացրել, մեր զինվորներն էլ նորից զոհվում են, այլեւս կիրթ չէ, նա իր միկրոծրագիրը իրականացրել է, իսկ ո՞րն է քո միկրոծրագիրը։ Կա/ թե չկա։ Հա, ամենակարեւորը՝ ասում ես, «Արցախի եւ Հայաստանի կառավարությունների համար ընդունելի համարված որեւէ լուծում», իսկ Հայաստանի կառավարությանը քանի՞ հայ է հավատում եւ 2020-ի Արցախի նախագահականից հետո այնտեղ նոր կառավարությանը քանի՞սը կհավատան, իհարկե, տեղ թողնում ես, որ հարկ կլինի նաեւ «ժողովրդական հավանության»։ Լավին՝ լավ ասեմ, այս կետում միայն այս վերջին միտքը մի քիչ քեզ փրկում է, իսկ մնացյալում՝ պարոն վարչապետ, հույս ունեմ, ինքդ էլ հասկացար, որ ճառ ասելով չէ, մանավանդ, քոնը ճառ չի լինում, մի տեսակ բռնության պես են հնչում խոսքերդ եւ դա է պատճառներից մեկը, որ միանգամից հակադարձելու ցանկություն է առաջանում։ Այլ պատճառներ եւս կան, բայց դրանց մասին՝ հաջորդ դասին․․․Ինչպես կասեր «կլասիկի» մասնագետը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ