26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Դուխով շրջազգեստներից մինչեւ Ադամ ու մեր էրեխեք». Հրապարակ

Մի փոքր համեմատություն եմ ուզում անցկացնել՝ ոչ թե քննադատելու, քավ լիցի, այլ արժեքների ճշմարիտ գնահատման համար։ Փորձեք համեմատել․  արտադրվել է շրջազգեստներ եւ տաբատներ «Դուխով» գրությամբ  եւ Փաշինյանի լուսանկարով ։ Ինչ որ աղջիկներ կրում են այդ զգեստները։ Նայելուց ոչ մի կարգի զգացում չի առաջանում՝ մի ծույլ հորանջ ու․․․ դատարկություն։

Մի այլ նկար եմ նայում։ Կապանի գլխավոր փողոցներից մեկում տեղադրվել են մեր հերոսների նկարները։

«Դուխով» մակագրություն չկա, ոչ էլ ավելորդ բառ, բայց սարսուռ ես զգում կոկոն տարիքում իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերածներին նայելուց,  մի խոր ակնածանք։  Ակամայից խոնարհում ես գլուխդ, անսահման հուզմունք ապրում, ու իմաստով է լցվում է հոգուդ դատարկ անոթը։

Նայում ու խոր հարգանք ես ապրում այն մարդկանց հանդեպ, ովքեր իրենց գլխավոր փողոցը սրբացրել են հավերժի ճամփորդ մեր երեխեքի ոգով ու վառ են պահում հայրենասիրության ջահը, նայում ու հասկանում ես, թե ինչ անչափելի  կորուստների ծանր բեռ ունենք ու ինչ ոգեղեն արժեք։ Գնահատենք արժեքը, մնայունը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ