19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքական կամքի եւ այլ պետությունների պատրաստակամության դեպքում ԵՎՐԱԶԵՍ-ը կարող է ընդլայնվել. Սերգեյ Նարիշկին

Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների կարեւորագույն բաղադրիչը առեւտրատնտեսական հարաբերություններն են: 2011թ. երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է մոտ 11 միլիարդ դոլարի, իսկ ՀՀ տնտեսության  մեջ ռուսական ներդրումների ծավալը` շուրջ  3 միլիարդ դոլարի:  Այսօր այս մասին ասել է ՌԴ Դաշնային ժողովի պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ակադեմիայի նախագահության եւ հայ գիտնականների հետ հանդիպման ժամանակ:

Սերգեյ Նարիշկինը  նշել է, որ հայ-ռուսական տնտեսական հարաբերութունների զարգացումն ակտուալ է դարձնում Հայաստանի եւ  ԵՎՐԱԶԵՍ-ի անդամ երկրների միջեւ փոխգործակցությունը:

“Մենք գիտենք, որ ձեր երկրում մեծ հետաքրքրությամբ են հետեւում ԵՎՐԱԶԵՍ-ի շրջանականերում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին` Մաքսային միության ստեղծմանը, միասնական տնտեսական  տիրույթի ձեւավորմանը եւ 2015թ –ին Եվրասիական տնտեսական միության ձեւավորման համար նախապայմանների ստեղծմանը”,-նշեց նա:

Նարիշկինը նշեց, որ Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ ձեւավորված Մաքսային միությունը բաց է ԱՊՀ երկրների հաամր: “Քաղաքական կամքի եւ այլ պետությունների պատրաստակամության դեպքում այն կընդլայնվի: Այդ երկրներից մեկը կարող է լինել Հայաստանը, որն արդեն դիտորդի կարգավիճակ ունի”,-ասաց Սերգեյ Նարիշկինը` հավելելով, որ առաջին քայլն ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի վավերացումն էր:

Նարիշկինի խոսքով, ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար հարկավոր է ամրապնդել ոչ միայն երկկողմ, այլեւ բազմակողմանի ռազմաքաղաքական  համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում: Նարիշկինը կարեւորեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նշանակությունն այս հարցում, որի վերջին նիստերին  ՀԱՊԿ անդամ երկրիների միջեւ համաձայնություն է կայացել արտակարգ իրավիճակներին  արձագանքման եւ ՀԱՊԿ անդամ երկրների քրեական օրենսդրության ոլորտների մերձեցման ուղղությամբ: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ ԵՎՐԱԶԵՍ-ը չի հակադրվում ԵՄ-ին, ընդհակառակը վերջինիս հետ համագործակցությունը ԵՎՐԱԶԵՍ-ի զարգացման կարեւոր ուղղություններից է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ