16 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

«Կամ ես կմնամ իշխանության, կամ Հայաստանը իշխանություն չի ունենա»

Փաշինյանի ստեփանակերտյան ուղերձը.

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում ազդարարեց, որ մեկ ու կես տարի առաջ միտինգում հայտարարած «կամ ես կդառնամ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» իշխանատենչ կարգախոսին գալիս է փոխարինելու «կամ ես կմնամ իշխանության, կամ Հայաստանը իշխանություն չի ունենա» ճանապարհային քարտեզը։

«Արցախը Հայաստան է, եւ վե’րջ»։

Եւ կարեւոր չէ, որ, ըստ քաղաքական պահանջարկի, ժամանակին հայտարարվել է «գրավյալ տարածքները Ադրբեջանին վերադարձնելու» կամ «Հայաստանը կաթվածահար ու ձախողված պետություն է եւ նրա ինստիտուտները անկարող են հարցեր լուծելու» մասին։ Կարեւորը’ նպատակը արդարացնում է միջոցները։ Եթե նույնիսկ այդ միջոցները կարող են վտանգել Հայաստանի եւ Արցախի ազգային եւ պետական անվտանգությանը…

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյան

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ