25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«ՀՀ- ում մտավոր սեփականության գրանցման գործակալությունը պետք է Փաշինյանին տրամադրի ՀՀ «թիվ 1 բլեֆմեն» արտոնագիրը». Գեորգի Գաբրիելյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ- ում մտավոր սեփականության գրանցման գործակալությունը պետք է Փաշինյանին տրամադրի ՀՀ «թիվ 1 բլեֆմեն» արտոնագիրը:

Ստեփանակերտյան մեկժամյա ելույթը փորձ էր « սիրո, թավշյա, ոչ բռնի հեղափոխություն» տերմինալոգիային ավելացնել համահայկական բառը, 2-րդ հակադարձել «կոնսենսուդ -1»- ին, 3-րդ սփյուռքից փող ուզել և արդարացնել իր քաղաքական բոլոր նկրտումները:

Հայաստանի կործանման մասին 2014թ. գաղտնի փաստաթուղթը հորինվեց, որպեսզի այս ելույթը ապահովի բազմաթիվ դիտումներ:

Խոսում է համազգային խնդիրներից, սակայն տակից աջակցում սեռական փոքրամասնությանը և Ստամբուլյան կոնվենցիան, խոսում է ողջ հայության ներուժը միավորել ՀՀ զարգացման գործին, բայց հանրությանը բաժանում է հատվածների և «սևազգեստներին» չեզոքացնելու քողի տակ հալածանքներ սկսում քաղաքական հակառակ կարծիք ունեցող բոլոր գործիչնրի և ակտիվիստների նկատմամբ, ծեծի ու բանտարկության ենթարկում հայրենակիցներին, մերժում բոլորին անկախ նրանից, թե ով ինչ ծառայություն ունի մատուցած հայրենիքին, Արցախյան հերոսամարտին:

Իհարկե բոլորս ենք ցանկանում Հայաստանը տեսնել այնպիսի զարգացած, ինչպիսին դուք նշեցիք Ձեր ելույթում:

Սակայն, ցավոք, դուք և Ձեր թիմը շատ հեռու եք այդ ծրագրերը կյանքի կոչելուց»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ