12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2020
KFC

Եկ Դիլիջան. Սերժ Սարգսյանը բաց ու անկաշկանդ հանդիպում կունենա

timthumb

Եռաբլուր այցելությամբ մեկնարկեց #ԵԿԴիլիջան երիտասարդական ֆորումը:
ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանն ասաց՝ ֆորումը եռօրյա է, կուսակցականների համար:

 

«Աշխատանքները մեկնարկեցինք Եռաբլուրից՝ ֆլեշմոբով, որի նպատակն է պայքարել օր օրի ավելի ահագնացող արժեքաբանական ճգնաժամի դեմ: Շարունակությունը կլինի Դիլիջանում,որտեղ երիտասարդները տարբեր դասընթացների կմասնակցեն, կունենան ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումներ ՀՀԿ գործադիր մարմնի անդամների հետ: Ներկա կլինի նաև ՀՀԿ ղեկավարը, ով երիտասարդների հետ անկաշկանդ ու բաց հանդիպում կունենա, կքննարկեն անելիքները»,-ասում է Մամիջանյանը:

Հարցին, արդյոք ֆորումը Եռաբլուրից սկսելը կապ ուներ վերջին իրադարձությունների( Եռաբլուրում ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի պղծումը) հետ,Մամիջանյանը պատասխանեց.

«Իհարկե կապ ուներ, մենք չենք փորձում ասել, որ այսինչ մարդը մեղավոր է, կամ որևէ պատկան մարմնի որևէ կոչ չենք անում, մենք պարզապես փաստն ենք արձանագրում: Եվ ասում ենք, որ եթե նմանօրինակ բան է լինում մեր երկրում, ապա առկա է արժեքաբանական ճգնաժամ»:

Դիտարկմանը, որ ֆորումի հեշթեգը բազմիցս օգտագործվել է իշխանության կազմակերպած միցոցառումների, մասնավորապես, մարզերում բիզնես ֆորումների ժամանակ, Մամիջանյանը պատասխանեց.

«Չգիտեմ, թե իշխանության կասկածելի արդյունավետություն ունեցող բիզնես ֆորումների ժամանակ բացի ուտելուց էլ ինչ իրադարձություններ են տեղի ունենում, բայց այս հեշթեգը խիստ տրամաբանական է: Հայաստանում գրանցված առաջին երիտասարդական կազմակերպությունն ենք, և գրանցման պահից մեր երիտասարդական կազմակպերպության հապավումն է եկ»:

Տաթև Կոստանդյան

armdaily.am

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ