23 Փետրվարի, Կիրակի, 2020
KFC

«Իշխանությունը նպատակ ունի անարդար ճանապարհով բռնագրավել ընկերության սեփականությունը». «Սանիթեկի» ասուլիսը տեսակապով է /տեսանյութ/

«Սանիթեք» ընկերությունը մամուլի ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելու ընկերության մտահոգությունները և նշելու այն պատճառները, թե ինչ խնդիրների պատճառով է ստեղծվել աղբահանության հետ կապված իրադրությունը: Ասուլիսը տեսակապով է: Ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը հայ լրագրողների հարցերին կպատասխանի տեսակապով: Ավելի վաղ ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես ասված է. «Սանիթեք» ընկերության համար ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա մնում է կարևոր հետևյալը` ներկայացնել հստակ փաստեր, թվեր և ներկայացնել ճշարտությունն այս ողջ պատմության:

Որոշումը Թբիլիսիից մամուլի ասուլիսն իրականացնելու միակ ճանապարհն էր «Սանիթեք» ընկերության տնօրինության համար անձամբ ներկայացնելու խնդիրը` ելնելով քաղաքացիների և Երևան քաղաքի հանդեպ ունեցած հարգանքից և վերաբերմունքից, քանի որ նրանց ներկությունը Երևանում այս փուլում ցանկալի չէ` չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի և ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ»։

Ընկերության ղեկավարը նշում է, որ «Սանիթեք»-ը ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշումների, որի նպատակը Նիկոլաս Թավիլի խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից քաղաքական դրդապատճառներով «Սանիթեկի» ֆինանսական ռեսուրսների սպառումն է:

 «Սանիթեք»-ի ղեկավարությունը հայտարարում է, որ իրենց դեմ 2019թ. փետրվարին անօրինական քրեական գործ է հարուցվել, որն ունի մեկ նպատակ՝ «Անարդար եւ խտրական ճանապարհով մասնավոր ներդրողից սեփականության բռնագրավում իշխանության կողմից՝ ելնելով հասարակության շահերից»:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ