26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես եւ սպասվում էր, գերեզմաններ պղծողին արագորեն բաց թողեցին: Ո՞վ է իրական հանցագործը

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ նախօրեին գերեզմանները պղծելու մեղադրանքով ձերբակալված 51-ամյա ոմն Գրետա Մնակացականյանին ստորագրությամբ ազատ են արձակել, բավարարվելով միայն բացատրություն վերցնելով, տեղեկացնում է «Իրավունքը» եւ կասկած հայտնում, թե ձերբակալվածը իրական հանցագործն է.

«Ինչպես արդեն առիթ ենք ունեցել կարծիք հայտնել, միանգամայն կասկածելի է ինչպես Գրետայի կողմից տվյալ սրբապղծությունը իրականացնելու փաստը, այնպես էլ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության երեկվա գերօպերատիվ աշխատանքը: Եվ ահա, նման աննախադեպ սրբապղծության փաստով կասկածյալին ընդամենը բացատրություն վերցնելու եւ բաց թողնելու հանգամանքը գալիս է էլ ավելի սրելու այդ կասկածները: Ավելի ճիշտ, որ Գրետային ձերբակալելը սովորական աչքկապոցի է, նա պարզապես իր վրա է վերցնում այդ արարքը, իսկ իրական սրբապիղծները, որոնք, հավանաբար, գործել են հստակ թելադրանքով, կմնան կասկածից դուրս»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ