19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ամաչում եմ, որ երկրիս ոչ բարով ղեկավարը կարող է ասել՝ դատավորները վնգստում են». Էդուարդ Շարմազանով

«Ամաչում եմ, որ երկրիս ոչ բարով ղեկավարը կարող է ասել՝ դատավորները վնգստում են»,-24TV-ի եթերում հայտարարել է Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն էլ մի առիթով քաղաքացուն ասել էր, որ նա եկել է՝ տոնը խանգարելու, որ ի՞նչ անի, Էդուարդ Շարմազանովն արձագանքել է, թե ամեն դեպքում Սերժ Սարգսյանը երբեք չի ասել՝ ասֆալտին կփռեմ, պատերին կտամ:            

«Նիկոլ Փաշինյանը մեզ իր բառապաշարով իջեցնում է փողոցային մակարդակի»,-ասել է Շարմազանովը:

Ըստ ՀՀԿ խոսնակի՝ Նիկոլ Փաշինյան-վարչապետը դուրս է եկել Նիկոլ Փաշինյան- պատգամավորի դեմ, և Փաշինյան պատգամավորը պետք է իշխանությունից ճանապարհի Փաշինյան վարչապետին:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

24news.am

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ