26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանական «ագիտպրոպը» նորանոր մեթոդներ է մտմտում սոցցանցերում ու լրատվականներում կառավարելի մթնոլորտ ապահովելու համար. Փաստ

Թերթի տեղեկություններով, իշխանական «ագիտպրոպը» նորանոր մեթոդներ է մտմտում սոցցանցերում ու լրատվականներում կառավարելի կամ գոնե, ինչպես մեր աղբյուրը նշեց, «տանելի» տեղեկատվական մթնոլորտ ապահովելու համար։

Մասնավորաբար, ըստ նույն աղբյուրի, համապատասխան օղակներին հանձնարարական է իջեցվել, որպեսզի մշտադիտարկում անցկացնեն և ամփոփ ներկայացնեն իշխանություններին ամենաշատը քննադատող լրատվականների և օգտատերերի ցանկը։

Հանձնարարվել է նաև այդ օգտատերերի էջերին «սպամ» ուղարկել, «բողոքել» ու արգելափակել, իսկ կայքերի ֆեյսբուքյան էջերի դեպքում նման հարձակումների դեպքում խնդիրներ են ծագում նաև ՖԲ-ում գովազդ տեղադրելու առումով, ինչը գցում է դիտումների քանակն ու, ըստ այդմ, ֆինանսական վնասներ պատճառում: 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ