27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Միամիտներ են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե նախորդ սև լենտերն ու դագաղները մոռացվել են

Հաշվի առնելով փաստը, որ ժողովրդի վարչապետի մոտ նպատակներին հասնելու մեթոդաբանության ոչ մի փոփոխություն չկա և ոչ մի նորարարություն չկա, ապա ՍԴ նախագահի դեմ հրահանգավորված արշավն ամենայն հավանականությամբ ընթանալու է բնակարանի կամ աշխատավայրի դիմացի փողոցը փակելով, մանկապարտեզից հետը տուն բերած քանոնը գտնելու նպատակով տան և աշխատասենյակի խուզարկություններով, շքամուտքն ու ավտոտնակը արգելափակելով, սև լենտերով, ծաղկեպսակներով ու դագաղներով: 

Ուղղակի հետաքրքիր է, թե հավատարմությունն ապացուցելու պատրվակով նման գործողություններ իրականացնելու համար որ մի պաշտոնյային է ժողովրդի վարչապետը այս անգամ «փուռը տալու»: Որովհետև միամիտներ են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե նախորդ սև լենտերն ու դագաղները, անձնական վիրավորանքների և հայհոյանքների փառատոնները մոռացվել են: Ոչինչ չի մոռացվել, ոչ մեկ չի մոռացվել…:

Գրում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ