27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հ1-ը շարունակում է Սահմանադրական դատարանի նախագահին վարկաբեկելու քարոզչական արշավը

Հուլիսի 29-ին Պետրոս Ղազարյանի հյուրը վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն էր, ում վարքագիծն ու պատասխանները խիստ էմոցիոնալ էին։ Պետրոս Ղազարյանի հարցին, թե իշխանությունը համակարգը փոխելու փոխարեն անձնավորված է գործում, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց․ «Ինչ անենք, որ հիմա մենք Հրայր Թովմասյանի մասին ամեն ինչ գիտենք, ու գիտենք թե ինքը ինչ երևույթ է, քաղաքական ինչ հետագիծ է ունի»։

Ղազարյանի դիտարկմանը, թե համակարգը պետք է փոխվի, այդ դեպքում անձերը ինքնըստինքյան կփոխվեն, հակառակ տեղից են սկսել, վարչապետի մամուլի քարտուղարը պատասխանեց․ «Էդ մարդը չի ուզում փոփոխությունների գնա, ինքը էդքան գիտակցություն չունի, որ հասկանա, որ որևէ կերպ ինքը Քոչարյանի գործի հետ առնչություն ունենալ չի կարող»։

Հաջորդ հարցին կապված Քոչարյանի գործի հետ, թե նա քաղբանտարկյալ է և ասում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, Վլադիմիր Կարապետյանը դեռ հաղորդավարի խոսքը չավարտված, արձագանքեց՝ Աստված իմ։ Իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների դադարեցման հետ կապված հարցին, թե միթե հենց այդ դատավորն էր միայն կաշառքով հարստացածը և ինչու սլաքներն ուղղվեցին նրա վրա, Կարապետյանը պատասխանեց․ «Դատավորների հարազատները, դատավորների հետ առնչություն ունեցողները վայնասուն են բարձրացրել ու փորձում են սևացնել դատական կարգը կարգի հրավիրելու իշխանության քայլերը»։

Վերջին հարցը կապված Ստամբուլյան կոնվենցիայի հետ, թե ինչով կբացատրի վարչապետի մամուլի քարտուղարը, որ դրան դեմ են եկեղեցին, հանրային խորհուրդը, փաստաբանների պալատը, վերջնականապես հունից հանեցին Վլադիմիր Կարապետյանին, թեև նա ժպիտով պատասխանեց․ «Հետաքրքիր է, որ մեր զրույցը ծավալվում է ոչ թե հեղափոխական նորարար մոտեցումներով աշխատող ինստիտուտների, այ այ սենց՝ հանրային խորհուրդ, փաստաբանների պալատ, ուր էին իրենք, երբ ստորագրվում էր այդ կոնվենցիան»։ Պետք է նկատել, որ թեև հարցազրույցի ողջ ընթացքում Պետրոս Ղազարյանի հարցերը հակակշռող էին, այնուամենայնիվ հյուրերը հիմնականում արտահայտում են իշխանության մոտեցումները։

Իսկ վերջին շրջանում Պետրոս Ղազարյանի հաղորդումներն ակնհայտ ուղղված են ՍԴ-ի և նրա նախագահի լեգիտիմությունը կասկածի տակ դնելու իշխանությունների ձեռնարկած քարոզչական արշավին։

Մեդիա պաշտպան նախաձեռնություն

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ