16 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Ջարդ, որը կազմակերպել են Նիկոլենք գիտական ասպարեզում

jftrme7029i8qg0kb8fi1529061189

Ավելի քան մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սմբատ Գոգյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ։

Այդ պաշտոնը զբաղեցնում էր Լիլիթ Արզումանյանը, ով ԲՈՀ-ում աշխատում էր շուրջ 25 տարի։

Սմբատ Գոգյանը Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող է։

Նա ակտիվ է ֆեյսբուքյան տիրույթում։ Աչքի է ընկնում իր ոչ ստանդարտ գրառումներով, լուսանկարներով։

Ս.թ. հունվարին ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) հրապարակել է այն հանդեսների անունները, որոնք կառույցի համար ընդունելի են, և որտեղ տեղ գտած ուսումնասիրությունները կարող են համարվել գիտական: Գիտաշխատողներն այդ որոշումն ավելի շատ գիտության հանդեպ արհամարհանք են համարում, քան՝ խելքին մոտ որոշում:

Ըստ Ս. Գոգյանի ղեկավարած  կոմիտեյի որոշման՝ գիտական չեն համարվում նաև այնպիսի պարբերականներ ու հանդեսներ, որոնք, տասնամյակներ շարունակ իրենց ուսերի վրա են կրել գիտական աշխատանքները տպելու պարտականությունը, այդ թվում՝ «Բազմավէպը»:

Ավելին՝ Ս. Գոգյանի դուքանը, որպես գիտական հանդես, վերապահումներով է ընդունել, օրինակ, «Ցեղասպանագիտական հանդես» «Բանբեր Երևանի համալսարանի», «Բանբեր հայագիտության» և այլ՝ նմանաբովանդակ հանդեսները:

Երեք հարց է առաջանում` վերապահմամբ գիտական հանդեսը համարելը ո՞րն է: Ստեղծված քաոսային իրավիճակը բերեց իր դառը պտուղները:  Նախրոդի համեմատ` ավելի քան 40 տոկոսով  նվազել են  ատենախոսությունների պաշտպանությունները: Սակայն դա բնավ չի անհանգստացնում  ԲՈԿ-ի երիտասարդ  ու անփորձ ղեկավարին: Նա խոստովանում է, որ վերլուծություն չի կատարել, թե ինչու է այդքան նվազել Հայաստանում գիտական ուսումնասիրությունների ակտիվությունը: Գոգյանի բացատրությունը առավել քան անկապ է. «Հակված ենք մտածել, որ կա քաղաքական կամք, հետեւում են, դրա համար նվազել է այդ թիվը»:

Մի խոսքով, ինչպես իրեն նշանակող Նիկոլն է ամեն ինչից խոսելուց մեջ բերում իր «հեղափոխությունը», այդպես էլ  նրա  կադրերը  ամեն ինչում տեսնում են «քաղաքական կամք», անգամ` գիտության մեջ: Սակայն իրական պատճառը, իհարկե, այն ջարդն է, որը կազմակերպել են Նիկոլենք գիտական ասպարեզում: Այդ թվում` ռեկտորների հետեւից ընկնելը, գիտական ու կրթական հաստատությունների ղեկավարների  բռնի պաշտոնանկությունները եւ վերջապես Գոգյանի նման մեկին ԲՈԿ-ի ղեկավար նշանակելը: Քիչ թե շատ իրեն հարգող գիտնականը  կփորձի չշփվել, առավել եւս այդպիսի կերպարի դատին չներկայացնել իր գիտական ուսումնասիրությունները:

Անփորձ երիտասարդին այդ լուրջ պաշտոնում նշանակելու բացատրությունների մեջ կար, թե իբր պաշտպանվող ատենախոսությունների մեջ նախկինում  շատ կար գրագողություն եւ գոգյանը գալիս է այն բացահայտելու ու ջրի երես գրագողերին հանելու: Սակայն այս մեկ տարվա մեջ Գոգյանը ոչ մի այդպիսի դեպք էլ չբացահայտեց: Ստացվում է, որ կա՛մ Գոգյանը եւ իր նմանները սովորական պոռոտախոս են, կա՛մ էլ` հին ռեժիմի օրոք գրագողությամբ զբաղվողները իրենց հարցերը լուծել են Գոգյանի հետ նույն կերպ, ինչ նոր ռեժիմի օրոք հին օլիգարխները լուծել են Նիիկոլի հետ:

Իսկ ինչո՞վ է բացի քանդելուց զբաղվում Գոգյանը իրեն մատուցած պաշտոնում: Պարզվում է նա դեռեւս հետաքրքրվում է ինչպես պետք է կազմակերպել ԲՈԿ-ի աշխատանքը. «Արտերկրի իմ գործընկերներից հետաքրքրվում եմ, թե ասպիրանտուրան իրենց մոտ ինչպես է գործում, վերահսկման ռեժիմներն ինչպես են լինում»: Նաեւ Գոգյանը մեկ տարվա մեջ հասցրել է կատարել ահռելի ծանր, կարելի է ասել` աներեւակայելի բարդության մի աշխատանք` մշակել է ԲՈԿ-ի կանոնադրություն եւ պատրաստվում է այն ներկայացնել Կրթության, գիտության եւ այլի նախարարություն: Այնտեղ հաստատելուց հետո, որի համար երեւեի կպահանջվի եւս մի 2 տարի, սկսվելու է ԲՈԿ-ի աշխատանքի էլ ավելի կարեւոր եւ տառապանքներով լի շրջան, մշանած ու հաստատած կանոնադրությունը պետք է անցնի Գոգյանի ասած «փորձարկման շրջան»:

Իհարկե, այդ ահռելի ծավալի աշխատանք կարելի է եւ չկատարել, քանի որ մինչ այդ  Գոգյանի ղեկավարած հաստատությունը ուներ իր կանոնադրությունը: Ճիշտ է, դա հին ռեժիմի օրոք գրած կանոնադրութուն էր, սակայն ապահովում էր կրկնակի շատ գիտական ատենախոսություններ:

Սակայն  զավեշտալին նաեւ այն է, որ Գոգյանը չի հավատում  ներկայիս ռեկտորներին եւ պրոռեկտորներին, ասելով, թե վերջիններս չեն ձգտում գիտական նորույթի եւ աչքերը փակում են դրա  բացակայության վրա ատենախոսության մեջ: Բայց չէ՞ որ գրեթե բոլոր բուհերի ռեկտորներն էլ, պրոռեկտորներն էլ Նիկոլի օրոք փոխվել են, ընդ որում, փոխվել են շատ անգամ բավականին ստոր մեթոդների կիրառմամբ: Եվ այժմ այդ ռեկտորներն ու պրոռեկտորները նույնպիսի նիկոլականներ են, ինչպես իքը` Գոգյանը: Դե, սիրեցեք զմիմյանս եւ ոչ թե բամբասեք իրար հետեւից գիտության եւ կրթության ոչնչացման մեղքը գցելով իրար վրա, այն դեպքում, երբ բոլորդ մեղավոր եք, բոլորիդ էլ պետք է օր առաջ դուրս վռնդել գիտության ասպարեզից, դրա փշրանքները Հայաստանում փրկելու համար: 

Ա. Հովհաննիսյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ