26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ժողովրդական Վարդավա՞ռ, թե՞ Քրիստոսի Պայծառակերպության տոն. եկեղեցին ազգային չմերժելով՝ կոչ է անում պահպանել տոնի հոգևոր խորհուրդը /տեսանյութ/

Մի քանի օրից՝ հուլիսի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին նշելու է Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ ինչպես ժողովրդի շրջանում է ընդունված ասել՝ Վարդավառը: Հայերի մոտ Վարդավառի տոնը հիմնականում բնորոշվում է միմյանց վրա ջուր ցողելու ավանդույթով, սակայն ջրի խորհուրդը ոչ մի կապ չունի հեթանոսության հետ, այն միշտ ունի մաքրագործության խորհուրդը:

«Ինչպես Քրիստոսը բարձրացավ Թափոր լեռը և պայծառակերպվեց, այնպես էլ մենք, Քրիստոսի օրինակով պետք է կարողանանք վերափոխվել և պայծառեցնել մեր կյանքը` սրբագրելով մեր կյանքից ամեն չար հակում ու ցանկություն: Թափոր լեռը խորհրդանշում է մարդկային բարձունքը, որն ամեն մեկս պետք է կարողանանք բարձրանալ: Ավետարանը պատմում է, որ Քրիստոսը իր հետ վերցրեց երեք աշակերտների, ովքեր իրենց բնավորությամբ և նկարագրով մեզ տալիս են պայծառակերպության ճանապարհը», – «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական միությունների ատենապետ Վահան Մարդյանն էլ պատմեց, թե այս տարի ինչպես է նշվելու Քրիստոսի Պայծառակերպության տոնը:

«Երիտասարդաց միություններս արդեն հինգ տարի է՝ փորձում ենք վեր հանել ազգային սովորույթները և ամեն տարի տոնից մեկ օր առաջ, այս տարի՝ հուլիսի 27-ին, ժամը վեցին, մեծ թափոր ենք կազմում և ազգային երաժշտությամբ, երգ ու պարով շարժվում դեպի Մանկական զբոսայգի: Սովորաբար թափուրում ավանակ ենք ունենում՝ վրան տատիկ նստած, որը ևս ժողովրդական ավանդույթ է եղել:  Փորձումենք կապել հոգևոր բովանդակությունը նաև Նոյի տեսարանով, և Նոյի ընտանիքը մեզ հետ քայլում է: Այդ օրը նաև տոնին բնորոշ քաղցրավենիք է բաժանվելու ժողովրդին»,- ասաց նա:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ