27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված Նախշուն Տավարացյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ այսօրվանից դադարեցվում են. այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ Նախշուն Տավարացյանը հուլիսի 19-ին ԲԴԽ նախագահի ընտրությունից հետո հրաժարական էր ներկայացրել։

 

«Հաշվի առնելով ԲԴԽ-ի՝ որպես երկրի իրավական անվտանգությունն ապահովող սահմանադրական մարմնի դերակատարությունն ու Խորհրդի կողմից կայացվելիք որոշումների հեղինակությունը որևէ ողջամիտ կամ մտացածին ենթադրություններով ստվերելու անթույլատրելիություն, կարևորելով Խորհրդում աշխատանքները համերաշխության ու վստահության մթնոլորտում իրականացնելու անհրաժեշտությունը հրաժարական եմ տալիս՝ որպես ԲԴԽ անդամ և գտնում, որ իմ գործունեությունը շարունակելով որպես Վճռաբեկ դատարանի դատավոր էլ ավելի կբարձրացնեմ դատական իշխանության հեղինակությունն ու արդարադատության արդյունավետությունը», – գրել էր Տավարացյանը իր հրաժարականի նամակում։

Նկատենք, որ ըստ սահմանված ընթացակարգերի, խորհրդի անդամի լիազորությունները դադարեցված լինելու դեպքում ԲԴԽ-ն գրավոր դիմում է ուղարկում Վճռաբեկ դատարանի նախագահին՝ ԲԴԽ-ում թափուր տեղ առաջանալու մասին։ Այդ դիմումից հետո մեկամսյա ժամկետում Վճռաբեկ դատարանի նախագահը Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրում, որի ընթացքում էլ փակ քվեարկությամբ ընտրվում է ԲԴԽ անդամի թեկնածու։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ