26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այ հիմա է, որ Դուք ուզում եք տորթի չափի մասին ամեն ինչ իմանալ. Հերմինե Նաղդալյանը` Հրանտ Բագրատյանին

2013 թվականի պետբյուջեի քննարկմանը ԱԺ ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա հայտարարեց, որ  բյուջեն կոմպրոմիս է ռեալ իրավիճակում ցանկությունների եւ հնարավորությունների կոմպրոմիս:

Նաղդալյանի խոսքով, 2012 թվականին 2011-ի  համեմատ նախատեսված էր 101 միլիարդ դրամի հարկային աճ: “Մենք նման եկամտային աճ ունեցել ենք միայն տնտեսական վերելքի տարիներին, իսկ 2013-ին  նախատեսված է 87, 7 միլիարդ դրամ”,-նշեց Հերմինե Նաղդալյանը:

ԱԺ փոխնախագահը արձագանքեց նաեւ ՀՀ նախօրեին վարչապետ Հրանտ Բագրատյանի քննադատությանը.”Այ հիմա է, որ Դուք ուզում եք տորթի չափի մասին ամեն ինչ իմանալ մանրամասնորեն, այն ժամանակ, երբ Դուք գործադիրն էիք ղեկավարում ասում էիք` համակակերպվեք, տորթի կտորներն ավելի քիչ են, քան ուտելու ցանկություն ունեցողները: Մենք չենք համակերպվելու”,-նշեց Հերմինե Նաղդալյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ