26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շիրակի մարզպետը խոսել է ոստիկանապետի հետ. բռնություն չի եղել /վիդեո/

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը վստահեցնում է՝ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի և ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի միջև ոչ մի միջադեպ չի եղել:

՛՛Չկա այդպպիսի բան, չի եղել նման ոչ մի բան՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ցոլակյանը: Նա նշեց, որ խոսել է ոստիկանապետի հետ: ՛՛Ոչ մի միջադեպ էլ չի եղել, ես խոսել եմ ոստիկանապետի հետ ու ճշտել։ Իմ խոսքերն ապացուցում է այն, որ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է գործ հարուցել՛՛,-հավելեց նա:

Նշենք, որ տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մայիսի 9-ին Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը բռնություն էր կիրառել ըմբիշ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ:

Մարզպետն անդրադարձավ նաև Ֆինանսների նախարարության ու ՊԵԿ-ի միացմանը՝ այդ քայլը ողջունելով:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ