27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մարտահրավեր նոր իրավիճակում՝ Վենետիկի հանձնաժողովի շուրջ. Երևանը կփոխի՞ նոր ստատուս-քվոն. Ժամանակ

Ինքնին այն, որ վարչապետի հայտարարության մասին ազդարարում է ոչ թե կառավարության մամուլի ծառայությունը կամ վարչապետի խոսնակը, այլ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պարզաբանում-հայտարարությունը, արդեն իսկ հետաքրքիր է: Արդյոք դա ազդարարո՞ւմ է, որ վարչապետ Փաշինյանն անելու է իրավիճակի հանգուցալուծման որևէ տարբերակի վերաբերյալ հայտարարություն, թե՞ խոսքը ընդամենը Վենետիկի հանձնաժողովի հետ հարաբերությանն առնչվող որևէ դիրքորոշման մասին է: Բոլոր դեպքերում մի բան ակնառու է, որ, իհարկե, լուծման «բանալին» վարչապետ Փաշինյանի մոտ է, թերևս այն պարզ պատճառով, որ հենց նա է մայիսի 20-ի իր ելույթով, այսպես ասած, բացել դուռը, հանել խնդիրը արկղից: Հետևաբար ենթադրվում է, որ նա այդ ամենն անելով՝ պատկերացնում էր նաև որևէ լուծում, կամ լուծման մի քանի տարբերակ տարբեր իրավիճակների համար, այդ թվում նաև Վենետիկի հանձնաժողովի հետ աշխատանքի:

Միաժամանակ, գնալ Վենետիկի մերժման ճանապարհով, Հայաստանի իշխանությունը թերևս չի կարող՝ հաշվի առնելով այն, որ ընդհանրապես Հայաստանի համար ժողովրդավարական իմիջը ռազմավարական ռեսուրս է և այն ունի ընդհուպ ռազմա-քաղաքական ահռելի նշանակություն: 

Այդպիսով, ՍԴ պատմությունն ընդամենը մի դրվագ է, որը արտացոլում է առավել լայն խնդրի հավանականությունը, որը, իհարկե, ամենևին ոչ ճակատագրական կամ բեկումնային, բայց մարտահրավեր է նոր իրավիճակում, որը պահանջելու է սկզբունքային, հայեցակարգային լուծումներ հետհեղափոխական հնարավոր «ստատուս-քվոն» փոխելու և Վենետիկի հանձնաժողով-իշխանություն գործակցությունը նախկին իշխանության ազդեցությունից ապահովագրելու համար:

Այս եւ ալ հրապարակումներին ծնոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ