21 Սեպտեմբերի, Saturday, 2019
KFC

Այդ որ պահից դարերով ձևավորված մշակութային ժառանգությունը հանկարծ որակվեց իբրև «կարծրատիպ»

download (5)

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շարունակենք Ստամբուլյան կոնվենցիայի թեման՝ այս անգամ անդրադառնալով դրա 12-րդ հոդվածով ամրագրված հետևյալ նորմին.

«Կողմերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի փոփոխվեն կանանց և տղամարդկանց սոցիալական և մշակութային վարքագծի կանոնները՝ այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթներն ու և ցանկացած այլ պրակտիկան արմատախիլ անելու նպատակով, որոնք հիմնված են կնոջ անլիարժեքության ԿԱՄ ԿՆՈՋ ԵՎ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԾՐԱՏԻՊԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ»:

Լավ, կնոջ անլիարժեքության վերաբերյալ մտահոգությունը հասկանալի է, բայց երբ անվերապահորեն խոսում ենք ընդհանրապես կնոջ և տղամարդու դերի մասին անխտիր բոլոր սովորույթներն և ավանդույթներն արմատախիլ անելու անհրաժեշտության մասին, ապա հարց է ծագում՝ ի՞նչ կապ ունեն այն զուտ խորհրդանշական, հաճախ նաև տոնական արարողակարգի հետ առնչվող ավանդույթները, որոնք որոշ չափով աղերսներ ունեն կնոջ և տղամարդու դերի հետ, սակայն բացաձակապես չեն հանգեցնում նրանցից և որևէ մեկի նկատմամբ ոչ միայն բռնություն կիրառելուն, այլև արժանապատվությունը նսեմացնելուն: Ընդ որում, այդ բնույթի անմեղ սովորույթներն ու ավանդույթները նույն միջազգային իրավունքի և Հայաստանի Սայմանադրության ուժով հանդիսանում են պետության հոգածության առարկա. «Հայոց լեզուն և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ պետության հոգածության և պաշտպանության ներքո են» (15-րդ հոդվածի 2-րդ մաս):

Սահմանադրությամբ այսպիսի պարտականություն ստանձնած պետությունն ինչպե՞ս կարող է միաժամանակ պարտավորվել անխտիր արմատախիլ անելու կնոջ և տղամարդու դերի առնչությամբ բոլոր ավանդույթներն ու սովորույթները, թեկուզ և դրանց կամայականորեն կոչենք «կարծրատիպեր»:

Այդ որ պահից դարերով ձևավորված մշակութային ժառանգությունը հանկարծ որակվեց իբրև «կարծրատիպ»»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ