26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գործազրկության աճ «Նոր Հայաստանում»: 51 հազար աշխատատեղերը՝ «կախարդական փայտիկի», «թռիչքաձեւ զարգացման» առասպելաբանությամբ

Նիկոլ Փաշինյանի հայտարարած 51 հազար աշխատատեղերի ստեղծման առասպելը ԱՎԾ-ի վերջին տվյալների շնորհիվ համալրեց «թռիչքաձեւ զարգացման», «կախարդական փայտիկի» եւ «տնտեսական հեղափոխության առասպելաբանության շարքը:

 Վիճակագրական կոմիտեն այդպես էլ չկարողացավ դուրս գալ վարչապետի հրապարակած 51 հազար աշխատատեղի մասին միֆի տակից: 51 հազար թիվը ոչ մի կերպ չփաստարկվեց՝ կոնկրետ ո՞ր ոլորտներից, որքա՞ն աշխատատեղ է դուրս բերվել ստվերից։ Հետեւաբար, 51 հազարը ոչ այլ ինչ էր, քան օդից բերված ցուցանիշ՝ նախատեսված այն զանգվածի համար, որոնք առանձնապես չեն հասկանում թվային ցուցանիշներից եւ «ժողովրդի վարչապետի» խոսքին հավատում են անվերապահորեն։

Այսպես, աշխատուժի վերաբերյալ վիճկոմի հետազոտության համաձայն, եթե անցյալ տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գործազուրկ էր 237 հազար մարդ, ապա այս տարվա առաջին եռամսյակում՝ 253 հազար մարդ։ Այսինքն, Հայաստանում գործազուրկներն ավելացել են 6,7 տոկոսով կամ 16 հազարով։ Համապատասխանաբար, բարձրացել է գործազրկության մակարդակը ընդհանուր աշխատուժի թվաքանակի մեջ՝ անցյալ տարվա առաջին եռամսյակի 21 տոկոսի փոխարեն այս տարվա առաջին եռամսյակում այն կազմել է 21,9 տոկոս։

Արդյունքում 2019 թ․-ի ապրիլ եւ մայիս ամիսներին ավելացել է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության միջոցով աշխատանք փնրտողների թիվը՝ 0,5-ական տոկոսով։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ