27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դոնալդ Տուսկի հետ բանակցությունները Նիկոլ Փաշինյանն արդյունավետ գնահատեց

ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ ունեցանք շատ արդյունավետ քննարկում, անդրադարձանք ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի, այսօր ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Մտքերի փոխանակում ունեցանք քաղաքական և ճյուղային, այպես կոչված, սեկտորալ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի ներքին կյանքի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ։ Ես վերահաստատեցի օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին` հիշատակելով անկախ դատաիրավական համակարգ կառուցելու ուղղությամբ կառավարության գործադրած ջանքերը։

«Ընդգծեցի, որ այդ առումով Հայաստանը մեծապես կարևորում է եվրապական հաստատությունների, այդ թվում ԵՄ աջակցությունը, և հայտնում է իր երախտագիտությունը ցուցաբերվող օժանդակության և գաղափարական զորակցության համար», – ներկայացրեց վարչապետը։

Նա ասաց, որ Տուսկի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական հանձնառությունը։

«Երկուստեք նշվեց Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի մեծ նշանակությունը և եվրոպական երկրների կողմից այն շուտափույթ վավերացնելու կարևորությունը։ Տվյալ պայմանագիրը մի գործիք է, որի իրականացումը ոչ միայն նպաստելու է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, այլ նաև օգնելու է Հայաստանի իշխանությունների՝ բարեփոխման օրակարգի իրականացմանը», – ասաց վարչապետը։

Նա տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարության գերատեսչությունները ԵՄ համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ մշակել են համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի իրականացման ճանապարհային քարտեզը։

«Անդրադարձանք նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու խնդրին։ Իմ կողմից նշվեց Հայաստանի շահագրգռությունն այս հարցում, հատկապես միջանձնային շփումների ընդլայնված անհրաժեշտության տեսանկյունից», – ասաց Փաշինյանը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ