15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում․ կա զոհ

Տավուշի մարզում, այսօր, հուլիսի 8-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ «Դիլիջանի կալվեցվոյի» հարեւանությամբ բախվել են Mercedes Vito մակնիշի 50 RR 553 համարանիշի եւ Opel մակնիշի 34 QC 576 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգու տեղում օգնություն են ցուցաբերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ բժշկական օգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ