26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կան մարդիկ, որ փորձում են ամեն ինչ անել, որ իրավունքների պաշտպանությունը ցուցադրեն որպես խառնաշփոթություն. Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ թվում է բոլորիս արդեն պարզ է, որ դրական փոփոխությունները թե՛ մեր անձնական կյանքերում, թե՛ մեր հասարակության մեջ շատ թանկ են տրվում: Դրական փոփոխության համար հարկավոր է իմաստություն, ուժ ու պատրաստակամություն, ինչը մենք բոլորս ունենք:

Հիմա, կան հատուկ ուղղորդված խմբեր, որ փորձում են ամեն ինչ խեղաթյուրել, և ներկայացնել այլ լույսի ներքո:

Կան մարդիկ, որ պարզապես չեն համակերպվում այն փաստի հետ, որ այսուհետև բոլոր քաղաքացիները պաշտպանված են լինելու: Ու կան մարդիկ, որ փորձում են ամեն ինչ անել, որ իրավունքների պաշտպանությունը ցուցադրեն որպես խառնաշփոթություն:

Ես վստահ եմ, որ այս երկու բևեռների Ֆեյսբուքյան ջանքերը ոչինչ չեն փոխելու, ու ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես որ ՀՀ աշխատասեր, ազնիվ ու իմաստուն քաղաքացին ցանկանում է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ