26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սա ընդամենը շատ պրիմիտիվ մանիպուլյացիայի տեսակ է, որը պետք է ձևավորի հանրության մոտ սարսափ և տագնապային տրամադրություններ

Ժողովուրդ ջան, նկատե՞լ եք`որքանով են ավելացել համացանցում տարատեսակ տեղեկություններն ընտանեկան և սեռական բռնության մասին։

Հաստատ նկատած կլինենք։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում մասսայական և անընդմեջ կանանց և երեխաներին ծեծում և բռնաբարում են։ Նամանավանդ վերջին շրջանում այդպիսի տեղեկությունները ողողել են մամուլը։Չլինի՞ մենք ազգովի գազազել ենք ու հարձակվել ենք «խեղճ» կանանց և երեխաների վրա։ Իհարկե` ոչ։ Հիմա հարց…սա ի՞նչ է։

Պատասխան – սա ընդամենը շատ պրիմիտիվ մանիպուլյացիայի տեսակ է, որը պետք է ձևավորի հանրության մոտ սարսափ և տագնապային տրամադրություններ։ Ինչո՞ւ…շատ պարզ պատասխան.շշուկներ կան, որ շուտով Հայաստանը կփորձի ԱԺ-ի միջոցով վավերացնել տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան, ըստ որի` փաստացի մեր օրենսդրական դաշտ կներմուծվի երրորդ սեռ, գենդեր, Յուվենալ արդարադատություն և այլն…հավատացնում եմ Ձեզ, որ այս ամենի շարժիչը հենց դա է կամ դրա տիպի ինչ-որ մի բան։ Մի խոսքով, իմացեք մի մի բան, որ խտրականության դեմ պայքարելու պատրվակով փորձ է արվելու ապուշացնել հասարակությանը և, ուղղակի, փաստի առաջ կանգնեցնել։

ՀԳ Ես, իհարկե,չեմ հերքում, որ Հայաստանում գոյություն ունի բռնություն, սակայն…եթե կա բռնություն, ապա դրանով պետք է ԱՆՊԱՅՄԱՆ զբաղվի ոստիկանությունը և, ԱՆՊԱՅՄԱՆ, մեղավորներին խստագույնս պատժի, երկրորդը` ես համոզված եմ, որ հիմա մեզ փորձում են համոզել, որ մեր հասարակությունն այնքան վայրենի է, որ միայն Ստամբուլյան կոնվենցիան կկանգնեցնի բռնության ալիքը))) շատ պրիմիտիվ են աշխատում սրանք, շա~տ պրիմիտիվ:

Ֆեյսբուքյան հանրագրում մտահոգություններով կիսվել  ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ