25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր համագումարը հայկական ծագումնաբանությամբ, հայու գենով բժիշկների գիտական, ուսումնական և փորձագիտական գործունեության թերևս ամենաբարձր հարթակներից է. Ա. Չարչյան

Հուլիսի 3-ին, Երեւանում մեկնարկել է հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը:

Այս տարի համագումարի աշխատանքին մասնակցում են մոտ 650 մասնագետներ Հայաստանից եւ սփյուռքից: Օտարերկրյա ամենամեծ թվով պատվիրակներ են ժամանել ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից եւ Ֆրանսիայից։ Ընդհանուր առմամբ, համագումարի շրջանակում նախատեսված է իրականացնել 26 արբանյակային աշխատաժողով, 13 լիագումար դասախոսություն եւ 27 սեկցիոն նիստ։   

Համագումարի նախագահ, պրոֆեսոր Արմեն Չարչյանն առաջարկել է միջոցառման շրջանակում քննարկել Համահայկական բժշկական համագումարի ստեղծման, ձեռքբերված համաձայնությունների իրականացման մոնիթորինգի համար համակարգող խմբի ձեւավորման, ինչպես նաեւ 2023 թվականին Արցախի հետ համագումար անցկացնելու հարցերը:

Նա նաեւ առաջարկել է Արա Բաբլոյանին ընտրել հայ բժիշկների միջազգային համագումարի պատվավոր ղեկավար:

«Մեր կարգախոսն է Հայաստան-Սփյուռք-Արցախ միաձուլում ի փառս առողջության: Մեր համագումարը հայկական ծագումնաբանությամբ, հայու գենով բժիշկների գիտական, ուսումնական, կիրառական և փորձագիտական գործունեության թերևս ամենաբարձր հարթակներից է»,-ասել է Չարչյանը:

Հավելենք, որ համագումարն իր աշխատանքը կավարտի հուլիսի 6-ին: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ